Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Samsung-ը վիրտուալ իրականության սաղավարտ է մշակում
18/06/2014 11:06

Samsung-ը վիրտուալ իրականության սաղավարտ է մշակում

Վիրտուալ իրականության տեխնոլոգիաների կայուն զարգացումն անտարբեր չի թողնում և ոչ մի խոշոր ընկերության, այդ թվում՝ Samsung-ին, որը Samsung Gear VR անվանումը գրանցել է որպես ապրանքանիշ:

Սարքի մասին տվյալ պահին հայտնի է միայն, որ այն հագեցած է լինելու OLED դիսփլեյներով և աշխատելու է ընկերության սմարթֆոնների և պլանշեըների հետ համատեղ, ինչպես և Galaxy Gear «խելացի» ժամացույցը: Որոշ աղբյուրներ հայտնում են, որ սաղավարտի մշակման գործընթացում ներգրավված են Oculus Rift-ի հեղինակները, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Samsung Gear VR-ը զրոյից մշակելու անհրաժեշտություն չի առաջանա և առաջիկա ամիսների ընթացքում պաշտոնապես կներկայացվի հանրությանը: