Օգոստոս, 2025
August 2025
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Դրոնի միջոցով հետևել են Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի մարզումներին
17/06/2014 15:39

Դրոնի միջոցով հետևել են Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի մարզումներին

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի վերջին մարզումներից մեկն ընդհատվել է բրազիլական խաղադաշտի վերևում թռչող դրոնի պատճառով: BFM TV-ի կողմից հունիսի 1-ին արված հայտարարության համաձայն՝ մարզումների ընթացքում ֆուտբոլիստները փոքրիկ թռչող սարք են նկատել օդում: Հայտարարությանն արձագանքել է The Guardian թերթն ու մի շարք այլ լրատվամիջոցներ:

Կա վարկած, համաձայն որի երկու օր առաջ կայացած Ֆրանսիա-Հոնդուրաս խաղից առաջ մրցակիցը փորձել է բացահայտել ֆրանսիացիների ընտրած մարտավարությունը, սակայն այս վարկածն անմիջապես հերքվել է Հոնդուրասի հավաքականի ներկայացուցիչների կողմից: Վերջիներս նշել են, որ ոչ մի պատասխանատվություն չեն կրում պատահածի համար: Հիշեցնենք, որ խաղն ավարտվեց 3-0 հօգուտ Ֆրանսիայի: