Նոյեմբեր, 2025
November 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ISSpresso սուրճի ապարատը տաք ըմպելիքով կապահովի տիեզերական կայանները
17/06/2014 14:11

ISSpresso սուրճի ապարատը տաք ըմպելիքով կապահովի տիեզերական կայանները

Տիեզերքում անցկացրած ծանր օրը տիեզերագնացները նախընտրում են եզրափակել մի գավաթ տաք սուրճով: Այդ հնարավորությունը նրանց ընձեռում է երկու՝ Argotec և Lavazza ընկերությունների համագործակցությունը:

Մեկ տարվա համատեղ աշխատանքից հետո ընկերություններին հաջողվել է ստեղծել ISSpresso սուրճի ապարատը, որը օժտված է էքստրեմալ պայմաններում աշխատելու կարողությամբ: Այն տիեզերագնացներին ապահովում է սուրճով և մի շարք այլ տաք ըմպելիքներով: 

ISSpresso սուրճի ապարատն Իտալիայի առաջին կին տիեզերագնաց Սամանտա Քրիստոֆորետտիի հետ առաջին անգամ երկինք կբարձրանա նոյեմբերին՝ տիզերական կայանի բնակիչներին ապահովելով տաք ըմպելիքներով: