Դեկտեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Nokia-ն ներկայացրել է իր նվաճումները ճգվող էկրանների ոլորտում
10/06/2014 16:54

Nokia-ն ներկայացրել է իր նվաճումները ճգվող էկրանների ոլորտում

Անցյալ տարի Samsung և LG կորպորացիաները թողարկեցին կոր էկրաններով առաջին սմարֆոնները: Նշենք, որ սույն մոդելները մեծ պահանջարկ չունեցան: Սահմանափակ տեխնոլոգիները, որոնք միայն թույլ են տալիս որոշ չափով կորացնել էկրանը, թույլ չեն տալիս որևէ նշանակալից օգտակար նոր ֆունկցիա գործարկել սմարթֆոնների վրա: Այժմ ճգվող էկրանների ոլորտում իր առաջին քայլերն է անում նաև Nokia-ն, և կից ներկայացված տեսանյութը վկայում է այն բանի մասին, որ այդ քայլերը բավական արդյունավետ են:

Nokia-ն SEL (Semiconductor Energy Laboratory) լաբորատորիայի հետ միասին մշակել է OLED էկրանի նախատիպ, որը ոչ միայն կոր է, այլ նաև ճգվում և ծավլում է: Էկրանի տրամագիծը 5.7″ է, իսկ կետային խտությունը` 1280×720: Շարժական սարքավորումներում էկրանի ներդրման մասին որևէ տեղեկություն դեռևս չկա:

Լրահոս