Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
2 տարի ծովի հատակում անցկացրած Panasonic ֆոտոխցիկի լուսանկարները պահպանվել են մինչ օրս
02/06/2014 15:23

2 տարի ծովի հատակում անցկացրած Panasonic ֆոտոխցիկի լուսանկարները պահպանվել են մինչ օրս

Երբ մարդիկ կորցնում են իրենց ֆոտոխցիկները, պատմությունը համարվում է ավարտված: Կարճաժամկետ որոնումներից հետո վրա է հասնում հուսահատությունը: Հավանաբար, երկու տարի առաջ ճիշտ այդպես էր զգում նաև Փոլ Բուրգոնը, ով նավաբեկության ժամանակ կորցրել էր իր Panasonic Lumix ֆոտոխցիկը: Դեպքը տեղի էր ունեցել 2012 թվականին, Վանկուվերից ավելի քան 300 մղոն հեռավորության վրա:

Դեպքից երկու տարի անց Bamfield Marine Sciences Centre-ի երկու ուսանողները ջրասուզակության ժամանակ պատահամաբար գտել են Բուրգոնի ֆոտոխցիկը, որը 2 տարի շարունակ ընկած է եղել ծովի հատակին: Սուզված տեսախցիկը գտնելուց հետո ուսանողներն անմիջապես հանձնում են այն Simon Fraser համալսարանի դասախոս Իզաբելլա Կոտեին: Վերջինս, զգուշորեն զննելով ֆոտոխցիկը, կարողանում է միջից դուրս բերել Lexar 8 Գբ հիշողության քարտը, որը, 2 տարի շարունակ գտնվելով ջրի մեջ, անվնաս էր մնացել:

Ֆոտոխցիկի լուսանկարները Կոտեն հրապարակել էր Twitter-ում՝ հուսալով, որ սարքի տերը կտեսնի դրանք ու կարձագանքի: Հրապարակված լուսանկարները, որտեղ Բուրգոնը պատկերված էր իր ընտանիքի անդամների հետ, տեսել էր Bamfield Cost Guard-ի մի անդամ, ով նավաբեկության ժամանկ փրկել էր վերջինիս կյանքը: