Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
MSI W8 խաղային մկնիկն առաջարկում է 8 ծրագրավորող կոճակներ և փոփոխվող քաշ
20/05/2014 14:27

MSI W8 խաղային մկնիկն առաջարկում է 8 ծրագրավորող կոճակներ և փոփոխվող քաշ

MSI ընկերությունը հայտնի է ոչ միայն գրաֆիկական քարտերի և նոութբուքների, այլև համակարգչային այլ պարագաների արտադրությամբ: Դրա ապացույցն է Gaming Series շարքի համակարգչային մկնիկը, որն առաջին հերթին նախատեսված է վիդեոխաղերի սիրահարների համար և հագեցած է մի շարք առավելություններով, որոնց շարքին կարելի է դասել քաշի կառավարման համակարգը:

Վերոհիշյալ համակարգը թույլ է տալիս կարգավորել մկնիկի քաշը՝ համապատասխանեցնելով այն յուրաքանչյուր օգտատիրոջ ճաշակին և պահանջներին: Յուրահատուկ դիզայնը հարմարավետ է դարձնում մկնիկի օգտագործումն ինչպես աջ, այնպես էլ ձախ ձեռքով: Բացի այդ, սարքն ունի լազերային սենսեորով հագեցած 8 կոճակներ: