Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ջորջ Մարտինը, իր հանրահայտ «Գահերի խաղը» (Game of Thrones) նովելը  գրում է DOS օպերացիոն համակարգով աշխատող համակարգչով
17/05/2014 12:23

Ջորջ Մարտինը, իր հանրահայտ «Գահերի խաղը» (Game of Thrones) նովելը գրում է DOS օպերացիոն համակարգով աշխատող համակարգչով

Այո, Ջորջ  Մարտինը իր հանրահայտ «Գահերի խաղը»  նովելը  գրում է իր DOS օպերացիոն համակարգով աշխատող համակարգչով, դա էլ հերիք չէ, նա օգտվում է WordStar 4.0 ծրագրից: Նա այս ամենի մասին պատմել է Կոնան Օ’Բրայնի հեռուստաշոուի ժամանակ: Կոնանը հարցրել է, թե ինչպես կարելի է գրել հարյուրավոր էջեր և վստահ լինել, որ դրանց ոչինչ չի սպառնում և ինչում է կայանում Մարտինի բացարձակ հանգստությունը: Մարտինը բացատրեց. 

Ես գաղտնի զենք ունեմ, իրականում ես ունեմ երկու համակարգիչ, մեկը ինձ պետք է, որ օգտվեմ համացանցից, ստուգեմ նամակներս և այլ: Ունեմ ևս մեկը, որով գրում եմ, այն DOS է, որր միացված չէ համացանցին: 

DOS

Այո DOS, հիշո՞ւմ եք այն, և ես օգտագործում եմ WordStar 4.0 ծրագիրը:

Կոնանը այնքան էր զարմացել այս պատասխանից, որ նա սկսեց կատակելով հարցնել, արդյո՞ք Ջորջ  Մարտինը այդ համակարգիչը փայտից է քանդակել, իսկ Ջորջ  Մարտինը ժպտալով պատասխանեց.

Դե, իրականում ես այն շատ եմ սիրում: Այն անում է այն ինչ ինձ հարկավոր է, այն չի կատարում ոչ մի ավելորդ գործառույթ: Ինձ օգնություն պետք չէ, ես տանել չեմ կարողանում այս նորագույն տեխնոլոգիաները, որ, օրինակ, փոքրատառը մեխանիկորեն դարձնում են մեծատառ: Ես չեմ ուզում մեծատառ, եթե ինձ պետք լինի գրել մեծատառ ես դա կանեմ,  ես գիտեմ ինպես փոխել տառաչափը:

Հին տեխնոլոգիաներին հավատարիմ լինելը շատ լավ տարբերակ է համակարգիչը ամեն տեսակի վիրուսներից պաշտպանելու համար, եթե չխոստովանենք, որ այն ամենալավ տարբերակն է: Միայն պատկերացրեք, եթե կլինի մի բան, որ ձեր համակարգիչը կվտանգի դա առնվազն պետք է որևէ ֆիզիկական անձ լինի: Այս համակարգը անգամ Միացյալ Նահանգների զինված ուժերն են օգտագործում, որպեսզի տեղեկատվության հոսք չլինի և պահվի բացարձակ գաղտնիությունը: Բայց օգտագործել մի ծրագիր, որը ստեղծվել է 80-ականներին, միայն նրա համար, որ դուք այն սիրում եք… Սա մտածելու տեղիք է տալիս:

Ի դեպ, WordStar 4.0  այնքան հին է, որ այն տարիներին Ռոնալդ Ռեյգանը դեռ աշխատում էր իր գրասենյակում, Բեռլինի պատը դեռ խրոխտ կանգնած էր, Ջասթին Բիբերը դեռ չէր ծնվել, Բարակ Օբաման 20 տարեկան պատանի էր իսկ Iphone-ը դեռ չէր էլ պատկերացնում, որ 20 տարի հետո փոխելու է աշխարհը: 

Այո, WordStar 4.0 այդքան հին է: 

Այսքանից հետո, դուք դեռ բողոքում եք, որ ձեր մորաքույրը չի հրաժարվում իր  Windows 98 համակարգչից:

Ջորջ  Մարտինը իսկապես ֆենոմեն է!