Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Indiegogo հարթակում ներկայացվել են սմարթֆոնի համար նախատեսված կպչուն կոճակներ
15/05/2014 19:33

Indiegogo հարթակում ներկայացվել են սմարթֆոնի համար նախատեսված կպչուն կոճակներ

Dimple «խելացի» կպչուն կոճակները Indiegogo հարթակում ներկայացվելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում 50 000 ԱՄՆ դոլար են հավաքել: Այն կարելի է վերափոխել Android սմարթֆոնը կառավարելու համար նախատեսված լրացուցիչ կոճակի, որի միջոցով հնարավոր կլինի ծրագրեր և հավելվածներ գործարկել, փոխել կարգավորումները և իրականացնել մի շարք այլ ֆունկցիաներ:

Dimple-ի և սմարթֆոնի միջև կապ հաստատելու համար օգտագործվում է NCF անլար տեխնոլոգիան: Կոճակները համատեղելի են Android 4.0 և օպերացիոն համակարգի ավելի բարձր տարբերակների հետ: Այն կարելի է ամրացնել գադջեթի կորպուսի ցանկացած հատվածում:

Նախնական պատվերի դեպքում ստանդարտ չափի Dimple-ը կարժենա 27 ԱՄՆ դոլար, իսկ մինի տարբերակը՝ 17 ԱՄՆ դոլար: Շուկայում այն հասանելի կլինի 2015 թվականից: