Փետրվար, 2026
January 2026
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Darma. «խելացի» բարձ, որը հետևում է կեցվածքին
14/05/2014 11:00

Darma. «խելացի» բարձ, որը հետևում է կեցվածքին

Darma «խելացի» բարձը նախատեսված է աթոռի կամ բազկաթոռի վրա դնելու համար և հագեցած է բազմաթիվ ներկառուցված ցուցիչներով: Սարքը կարողանում է ֆիքսել սրտի զարկերի հաճախականությունը, շնչառությունը և կարողանում է նույնիսկ հետևել ճիշտ կեցվածքին: Եթե օգտատերը չափազանց երկար ժամանակ նստում է նույն դիրքով, Darma-ն հիշեցնում է նրան այդ մասին:

Տվյալների ներկայացման համար օգտագործվում է iOS հավելվածը: Ավելի ուշ այն հասանելի կլինի նաև Android տարբերակի համար: Ներկա պահին սարքը գտնվում է մշակման փուլում: Հունիսին այն կներկայացվի Kickstarter հարթակում, իսկ վաճառքում կհայտնվի հաջորդ տարվա ընթացքում: «Խելացի» բարձի գինը կկազմի 249 ԱՄՆ դոլար, իսկ նախնական պատվերի դեպքում այն կարժենա 149 ԱՄՆ դոլար: