Հոկտեմբեր, 2025
October 2025
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Թևնոց, որի միջոցով կարելի է վճարումներ անել թվային արժույթով
25/04/2014 20:25

Թևնոց, որի միջոցով կարելի է վճարումներ անել թվային արժույթով

Bitcoin թվային արժույթն աստճանաբար տարածվում է ամբողջ աշխարհում, այդ իսկ պատճառով հայտնվել է նաև առաջին գադջեթը, որը հնարավորություն կտա վճարումներ իրականացնել ցանկացած վայրում, որտեղ այն ընդունում են: MEVU ընկերությունը մշակել է նույնանուն թևնոց, որը թույլ է տալիս վճարումները կառավարել ժեստերի միջոցով: Թևնոցը նախատեսված է ոչ այնքան թանկարժեք գնումների համար:

Հաշվի առնելով այն, որ Apple ընկերությունն այնքան էլ դրական չի վերաբերվում թվային արժույթին՝ հավելվածի թողարկումն Apple սմարթֆոնների համար դեռևս հաստատված չէ, մինչդեռ Android սարքերի օգտատերերը կլինեն առաջինը, ովքեր MEVU թևնոցներն օգտագործելու հնարավորություն կունենան: Ներկա պահին գադջեթը գտնվում է մշակման փուլում, իսկ գնի և թողարկման ժամկետի մասին մանրամասներ դեռևս չկան: