Նոյեմբեր, 2025
November 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Բանկոմատները պատասխան հարված են հասցնում
14/04/2014 11:26

Բանկոմատները պատասխան հարված են հասցնում

Շվեյցարացի գիտնականները բանկոմատները հարձակումներից և գողությունից պաշտպանելու նպատակով օգտագործել են որոշ տեսակի միջատների մարտավարությունը:

Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցի քիմիայի ֆակուլտետի փորձագետների մտահղացմամբ բանկոմատներն ունենալու են պլաստիկ նյութից բազմաշերտ մաերևույթ: Շերտերից մեկը լեցուն է լինելու ջրածնի պերօքսիդով, մյուսը՝ մանգանի երկօքսիդով, իսկ երկու պլաստիկ շերտերն իրարից բաժանվում են լաքի բարակ շերտով:

Մեխանիկական վնասվածքի դեպքում լաքի շերտը քայքայվում է, իսկ երկու նյութերը խառնվելով իրար՝ առաջացնում են բուռն ռեակցիա, ինչի արդյունքում արտանետվում է թթվածին, ջրային գոլորշի ու մեծ քանաքությամբ ջերմություն:

Առաջարկված տարբերակը մյուսներից տարբերվում է նրանով, որ այն աշխատում է առանց էլեկտրական հոսանքի, որն ի դեպ հեշտությամբ կարելի է անջատել և հարձակման փորձի ժամանակ վնասազերծել բանկոմատը: