Adidas-ը Աշխարհի Գավաթի գնդակը զրահում է HD-տեսախցիկներով
Բրազիլիայում կայանալիք Ֆուտբոլի Աշխարհի Գավաթի կապակցությամբ Adidas ընկերությունն իր նոր «Brazuca» ֆուտբոլային գնդակներից մեկում տեղադրել է 6 HD action տեսախցիկներ, որոնք կարողանում են 360 աստիճան անկյունով նկարահնումներ անել: Սա իրականում գնդակի տեսքով առաջին սպորտային տեսախցիկը չէ, սակայն միանշանակ առաջինն է, որ կարող է 360 աստիճան անկյան տակ տեսանյութեր նկարել:
«Brazucam» անվանումը ստացած գնդակը 2014 թվականի մի քանի շաբաթ տևողությամբ ֆուտբոլային խաղերի ընթացքում ուղևորվելու է դեպի մի շարք երկրներ, այդ թվում՝ Իսպանիա, Գերմանիա և Անգլիա: Այն կմիանա առաջնության մասնակից թիմերին իրենց պարապմունքների ընթացքում և կնկարահանի ֆուտբոլային աստղերի կատարմամբ բոլոր գեղեցիկ վարժությունները: Վեց տեսախցիկներն էլ նկարահանելու են պատկերի կայունացման տեխնոլոգիայով ու պատված են լինելու թանկարժեք կաշվով:
Brazucam-ի արկածներին կարելի է հետևել Twitteռ-ում Brazuca-յի պաշտոնական էջից և Adidas Football YouTube ալիքի միջոցով: Ներկա պահին YouTube-ում ընդամենը մեկ տեսանյութ է տեղադրված, որտեղ ներկայացվում են Brazucam-ի հնարավորությունները: Adidas-ը խոստանում է, որ հաջորդ յոթ շաբաթվա ընթացքում շատ ավելի հետաքրքիր հոլովակներ կլինեն:
Brazucam-ում տեղադրված տեսախցիկների մասին տեխնիկական տեղեկատվություն Adidas ընկերությունը չի հրապարակել, հայտնի չէ թե ինչպես են տեսախցիկները 360 աստիճան անկյունով տեսանյութ նկարահանում կամ ինչպես է աշխատում պատկերի կայունացման տեխնոլոգիան: Ինչքան էլ զվարճալի լիներ խաղերին «գնդակի աչքով» հետևելը, ամենայն հավանականությամբ պաշտոնական խաղերի ժամանակ այն չի օգտագործվի:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է