Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ամենազդեցիկ տեխնոլոգիական բրենդները 2014
31/03/2014 14:10

Ամենազդեցիկ տեխնոլոգիական բրենդները 2014

Բրենդային ռազմավարությամբ զբաղվող CoreBrand ընկերությունը թողարկել է վարկանշային իր աղյուսակը, որտեղ թվարկվում են համաշխարհային ճանաչում ձեռք բերած 100 բրենդերի անունները: Տեխնիկայի ոլորտը ներկայացնող ընկերությունների շարքում Apple-ը միակն է, որ ընդգրկվել է առաջին տասնյակում:

Վարկանշային աղյուսակը կազմվել է անցկացված հարցման շնորհիվ, որին մասնակցել է 1 000 ընկերություն և 10 000 ղեկավար: Հարցումն ավարտին հասցնելու համար պահանջվեց մոտ հինգ տարի: Եվ ահա, ներկայացնում ենք ամենաազդեցիկ տեխնոլոգիական բրենդների ցուցակը:

1. Apple – Apple-ն աշխարհին հայտնի է որպես կրեատիվ ընկերություն ու գերհզոր բրենդ: Այն միակ տեխնոլոգիական բրենդն է, որ ընգրկվել է CoreBrand ընկերության կողմից կազմված ցուցակի առաջին տասնյակում` 10-րդ հորիզոնականը: 

2. Microsoft – Microsoft ընկերությանն է պատկանում 11-րդ հորիզոնականը:

3. Google  Google-ը 2008 թվականից ի վեր անհավատալի աճ է գրացել և զբաղեցրել 26-րդ հորիզոնականը: 

4. Yahoo – Մարիսա Մեյերի գլխավորությամբ Yahoo ընկերությունը զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը:

5. Sony  Չնայած այն բանին, որ վերջին 5 տարվա ընթացքում Sony ընկերությունը 12 հորիզոնականով զիջել է իր դիրքերը, այն շարունակում է համեմատաբար բարձր դիքեր պահպանել՝ զբաղեցնելով 31-րդ հորիզոնականը:

6. AT&T  AT&T ընկերությունը զբաղեցրել է ցուցակի 33-րդ հորիզոնականը: 

7. Dell Անցյալ տարվա համեմատ իջնելով 1 հորիզոնական՝ Dell ընկերությունը զբաղեցրել է 48-րդ հորիզոնականը:

8. IBM  IBM ընկերության հեղինակությունը կայուն աճ է գրանցում բիզնես-ոլորտում: Այն զբաղեցրել է 49-րդ հորիզոնականը:

9. Samsung – Samsung ընկերությունը նախորդ տարվա համեմատ 5 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը՝ այս տարի զբաղեցնելով 52-րդ հորիզոնականը:

10. eBay – Ընդհանուր ցուցակում eBay առցանց խանութը զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը: