Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Լրատվական գործակալությունները աննախադեպ հաքերային գրոհի թիրախ
31/03/2014 12:27

Լրատվական գործակալությունները աննախադեպ հաքերային գրոհի թիրախ

Google կորպորացիայի տեղեկատվական անվտանգության մասնագետների կողմից կազմված զեկույթցում նշված է, որ աշխարհի առաջատար 25 լրատվական գործակալություն հանդիսանում է աննախադեպ հաքերային գրոհի թիրախ:

Google-ի մասնագետները նշել են, որ գրոհները իրականացվում են նամակների միջոցով, որոնք ուղարկվում են լրատվական գործակալությունների լրագրողներին: Նշենք, որ օրեր առաջ Alexa համակարգի աշխատակից Աշքան Սոլթանին հայտարարել էր, որ 9 լրատվական գործակալություն, որոնք օգտվում են Google-ի ծառայություններից, ենթարկվել են հաքերային գրոհի:

Զեկույցի հեղինակների կարծիքով այս հաքերային խմբի հետևում պետություն կա կանգնած: Google-ի աշխատակից Շեյն Հանթլին նշում է, որ իրենք կարծում են, որ հաքերային խումբն օգտագործում է պետական ռեսուրսներ: Սակայն, թե որ պետության, Google-ի աշխատակիցը չի մանրամասնում: Հիշեցնենք, որ վերջին շրջանում «Սիրիայի էլեկտրոնային բանակ» կոչվող հաքերային խումբի զոհեր էին դարձել ամերիկյան  Forbes, The Financial Times և The New York Times պարբերականների մի շարք լրագրողներ: Բացի դրանից, կան նախադեպեր, երբ չինացի հաքերներն են իրականացրել գրոհներ, որոնք ուղղված են եղել լրատվական գործակալությունների դեմ: