Օգոստոս, 2025
August 2025
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հայտնի են դարձել HTC Desire 8 պլանշետֆոնի մասին մանրամասները
18/02/2014 15:41

Հայտնի են դարձել HTC Desire 8 պլանշետֆոնի մասին մանրամասները

Փետրվարի 24-ին Պեկինում ներկայացվելու է Desire շարքի առաջին պլանշետֆոնը: Այս տեղեկատվությունից բացի, համացանցում HTC Desire 8-ի ևս մի քանի առանձնահատկություն է հայտնվել: Այն հիմնված է լինելու Snapdragon 400 (MSM8926) միկրոսխեմայի վրա, իսկ աշխատանքի հիմքում ընկած է լինելու 1,2 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ պրոցեսոր:

Նոր HTC պանշետֆոնն ունենալու է 5,5 դույմ անկյունագծով թաչսքրին, 1 Գբ հիմնական և 8 Գբ ներկառուցված հիշողություն, Wi-Fi 802.11 ac, Bluetooth 4.0, microSD անցք և աշխատելու է HTC Sense 6 ինտերֆեյսով Android 4.4.2 KitKat օպերացիոն համակարգի միջոցով:

HTC Desire 8-ը կհայտնվի ոչ միայն ասիական շուկայում, այն հասանելի կլինի նաև ԱՄՆ-ի, Եվրոպայի և Աֆրիկայի բնակիչների համար: