Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Նոր անլար սարքը կլիցքավորի Ձեր հեռախոսը մինչև 10 մետր հեռավորության վրա
11/09/2013 15:09

Նոր անլար սարքը կլիցքավորի Ձեր հեռախոսը մինչև 10 մետր հեռավորության վրա

Նորաստեղծ Ossia ընկերությունը պնդում է, որ իրենց հաջողվել է աննախադեպ առաջընթաց արձանագրել էլեկտրաէներգիայի անլար փոխանցման ոլորտում: Ընկերությունը հայտնել է, որ իրենք ստեղծել են 2.4 GHz հաճախականությամբ աշխատող հաղորդիչ, որը 1 Վտ հզորությունը մինչև 10 մետր փոխանցելու հնարավորություն ունի: Հաղորդչի հզորությունը հասնում է 4 Վտ-ի:

Սպասվում է, որ առաջին կոմերցիոն սարքավորումները շուկայում կհայտնվեն 2015թ.-ին:  Հաղորդիչի հետաքիքիր հատկություններից մեկն էլ այն է, որ դրա միջոցով կարելի է միանգամից 3000 սարքավորում լիցքավորել: Հետաքիքիր է, որ հաղորդիչը էլեկտրական հոսանքը փոխանցելու համար օգտվում է հասարակ անտենայից: Ստեղծված հաղորդիչն այժմ կարողանում է միայն մեկ փոքրիկ էլեկտրական լապտեր լիցքավորել: Ossia-յի հիմնադիր Հաթեմ Զայնն ասում է, որ իրենց հաղորդիչն աշխատում է WiFI-ի հաճախականության վրա, ինչն էլ ապագայում թույլ կտա լիցավորումն իրականացնել բավական մեջ տարածությունների վրա: