Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Սմարթֆոնները կօգնեն կանխարգելել ճանապարհային պատահարները
06/09/2013 11:38

Սմարթֆոնները կօգնեն կանխարգելել ճանապարհային պատահարները

Սովորաբար սմարթֆոնները դիտարկվում են որպես ճանապարհային երթևեկության «թշնամիներ»: Դրանք կարող են շեղել և հետիոտներին, և վարորդներին: Ինչն էլ կարող է բերել ողբերգական պատահարների:

Ճապոնաական Honda կորպորացիան սկսել է մշակել մի համակարգ, որը սմարթֆոնը կդարձնի ճանապարհային պատահարները կանխարգելող գործիք:  Համակարգը բնութագրվում է որպես V2P (Vehicle to Pedestrian / Մեքենայից Հետիոտն): Համակարգի միջոցով մեքենայի վարորդի և մոտակա հետիոտների միջև ստեղծվում է անմիջական կապ, ինչն էլ համակարգին թույլ է տալիս հաշվարկելու հետիոտնի և մեքենայի բախման հնարավորությունը: Վտանգավոր իրավիճակների դեպքում և հետիոտնին, և մեքենայի վարորդին տրվում է հատուկ ազդանշան, վարորդներին տրվում է նաև տեղեկատվություն, թե արդյոք հետիոտնն այդ պահին խոսում է հեռախոսով, թե ոչ:

Համակարգը գործելու է DSRC (Dedicated short range communication) տեխնոլոգիայի միոցով, որն էլ ապահովելու է կապ մեքենաների և հետիոտնի միջև: DSRC-ն օգտագործվելու է նաև (V2V / մեցենայից մեքենա) համակարգերում: DSRC ապահովում է կապ մինչև 1ԿՄ հեռավորության վրա:

Վերանշյալ համակարգերի ստեղծումը տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ճանապարհային անվտանության ապահովման առաջին քայլերից մեկն է: Կարծում ենք, որ առաջիկա տարիներին այս ոլորտը մեծ զարգացում կապրի, ինչն էլ կօգնի կանխարգելել բազմաթիվ ճանապարհային պատահարներ: