Հոկտեմբեր, 2025
October 2025
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Կալիբրիները գիտնականներին օգնում են ստեղծել առավել կատարյալ թռչող ռոբոտներ
08/07/2013 15:56

Կալիբրիները գիտնականներին օգնում են ստեղծել առավել կատարյալ թռչող ռոբոտներ

Սթենֆորդի համալսարանի գիտնականները, թռչող ռոբոտների թռիչքային հատկությունները կատարելագործելու նպատակով, ուսումնասիրում են կալիբրի թռչնակների թևի շարժումը: Ինչպես հայտնի է, կալիբրիների թևի շարժումն այնքան արագ է, որ մարդու աչքը չի կարող տեսնել այն: Այդ իսկ պատճառով, Սենֆորդի համալսարանի գիտնականներն օգտագործում են մեծ արագությամբ նկարելու ունակությամբ օժտված 150 000 ԱՄՆ դոլար արժողությամբ լուսանկարչական սարքը /Դիտեք տեսանյութը/:

Նման ուսումնասիրությունների միջոցով գիտնականները հույս ունեն կատարելագործել թռչող սարքերի թռիչքային հատկությունները: Մասնավորապես, խոսքը գնում է թռիչքի ընթացքում ուղղության ակնթարթային փոփոխության, վատ եղանակային պայմաններում թռիչքի կարգավորման և այլ հատկությունների մասին: