Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱՄՆ-ՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ԽՈՍՈՂ ԱԿՆՈՑՆԵՐ
04/05/2013 11:15

ԱՄՆ-ՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ԽՈՍՈՂ ԱԿՆՈՑՆԵՐ

Ուսանողական մրցույթի ժամանակ ԱՄՆ-ի Պետական Ֆիզիկայի Ինստիտուտի ուսանողները ցուցադրել են խոսող ակնոցներ: Դրանք նախատեսված են կույր մարդկանց համար և թույլ են տալիս միջավայրում ավելի արագ կողմնորոշվել: Ակնոցները բաղկացած են երեք մասից՝ ակնոց, կառավարման վահանակ և բարձրախոս:

Նշվում է, որ ակնոցները սահմանափակ հնարավորություններով մարդկանց կզգուշացնեն մոտակա իրերի և շենքերի առկայության մասին: Ներկա պահին ակնոցները կարողանում են խոսել և հասկանալ միայն անգլերենով, սակայն երիտասարդ մասնագետները խոստացել են, որ կավելանան նաև այլ լեզուներ:

Ակնոցների ճանաչողության համակարգի մեջ տեղադրվել են ավելի քան 20.000 տեսակի իրեր: Այս նորամուծությունը հետաքրքրել է մի շարք ներդրողների, որոնք հայտնել են իրենց պատրաստակամությունը` օգնելու երիտասարդ ուսանողներին: