ԴիջիԹեքը Փարիզից Երևան հրավիրեց VivaTech ցուցահանդեսը
Աշխարհի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսներից VivaTech 2024-ում այս տարի «ARMENIA» միասնական տաղավարում ներկայացավ նաև ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը` որպես ԱՏՁՄ նախագիծ։
10 ընկերություններով հայկական պատվիրակությունը «ՀԱՅԱՍՏԱՆ» (ARMENIA) միասնական տաղավարով Փարիզում մասնակցեց Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից 8-րդ ամենամյա VivaTech միջազգային ցուցահանդեսին։ Աշխարհի տարբեր երկրներից 1000-ից ավելի ստարտափներով ու միջազգային հյուրերով ցուցահանդեսում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության թիմը ներկայացրեց հայկական տեխնոլոգիական ներուժն ու հրավիրեց բոլոր այցելուներին հոկտեմբերի 4-6-ին Երևան` բացահայտելու հայկական առաջատար տեխնոլոգիաները, իսկ հոկտեմբերի 4-7-ը՝ մասնակցելու նաև WCIT 2024 / DigiTec-ին` մասնակից դառնալու բիզնես շնորհանդեսների, սեմինարների, B2B հանդիպումների` «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ` էթիկայի շրջանակներում» խորագրով։
«ARMENIA» միասնական տաղավար են այցելել նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, VivaTech-ի գործադիր տնօրեն Ֆրանսուա Բիտուզեն և ԱՏՁՄ-ի թիմի հետ քննարկել տեխնոլոգիական զարգացումների ու նոր հնարավորությունների մասին։ ԱՏՁՄ գործադիր Սարգսի Կարապետյանը նշել է, որ Վիվաթեքի մեր մասնակցությունը ցույց տվեց, որ մեր DigiTec տեխնոլոգիական ցուցահանդեսը չի զիջում իր որակի կամ մասնակիցների առումով:
«Եթե ավելի կարճ բնութագրեմ՝ ԴիջիԹեքն իր չափերով փոքր տեղական Վիվաթեք է։ Սակայն մենք ևս նպատակ ունենք ցուցահանդեսը միջազգային դարձնելու, ուստի հաջորդ տարի աշխատելու ենք այդ ուղղությամբ, որպեսզի որակական փոփոխություններ էլ ունենանք։ ԱՏՁՄ-ն այս տարի Վիվաթեքում մի քանի առաքելություն ուներ։ Նախ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների արտահանման հետաքրքիր պայմանավորվածություն ունենք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի հետ, որ հետագայում վստահ եմ՝ արդյունքներ կտա։ Բացի այդ VivaTech-ի գործադիր տնօրեն Ֆրանսուա Բիտուզեի հետ պայմանավորվել ենք փորձի փոխանակում անել։ Բացի այդ նաև նշեմ, որ ԱՏՁՄ-ն դուրս է գալիս Հայաստանի սահմաններից ու շատ մոտ ապագայում կունենանք այնպիսի ընկերությունների մեր շարքերում, որոնք մեր երկրում չունեն մասնաճյուղեր, սակայն կա՛մ միտք ունեն Հայաստանում գրասենյակ ունենալ, կա՛մ ունեն մեր տեսլականները համընկնում են»,-այցն ամփոփել է Սարգիս Կարապետյանը։
ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսի գործադիր տնօրեն Խաչատուր Հակոբյանը նշել է, որ 2023-ին ԱՏՁՄ-ն կազմակերպել է միանգամից 2 ցուցահանդես, որոնցից յուրաքանչյուրում մասնակցել է 120 ընկերություն և հյուրընկալվել ավելի քան 100 խոսնակ: Իսկ մինչև 2023-ի ավարտը մասնակից ընկերությունները ԴիջիԹեքի շնորհիվ կատարել են 100 միլիոն դրամից ավելի գործարքներ, ինչի մասին ևս պատմել են Վիվաթեքին զուգահեռ նեթվորքինգային հարթակներում:
«Վիվաթեքի այցելուներին ու տարբեր երկրների ստարտափերներին հատկապես զարմացնում էր մեր հայկական տեխնոլոգիական ամենամեծ ցուցահանդեսի ծավալներն ու հաճելիորեն զարմանում էին ցուցահանդեսի տարբեր տարիների տեսանյութերի կադրերից։ Մեր տաղավարում հյուրերի համար տպավորիչ էին նաև մեր արդյունքները: Մենք էլ նրանց սիրով հրավիրել ենք հոկտեմբերին գալ Երևան ու իրենց աչքով տեսնել ու ծանոթանալ հայկական տեխնոլոգիական համայնքին»,-փարիզյան այցն ամփոփել է ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսի գործադիր տնօրեն Խաչատուր Հակոբյանը։
Հիշեցնենք, որ ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որը 2005 թվականից իրականացնում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ)՝ համախմբելով և արտացոլելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները։ Ամեն տարի 80,000 այցելուներով ցուցահանդեսը դարձել է համաշխարհային տեխնոլոգիական միտումներին ծանոթանալու հարթակ: ԴիջիԹեք 2024-ն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 4-6-ին՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնում (Ոսկերիչների 1, Երևան):
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է