Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Մեկնարկել է «VivaTech 2024» միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը
18/03/2024 16:24

Մեկնարկել է «VivaTech 2024» միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2024թ. մայիսի 22-25-ը  Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում  կայանալիք Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառման՝ «VivaTech 2024» 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումների ընդունման մասին:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 25-ն է։

Ցուցահանդեսին նախարարությունը մասնակցելու է «ՀԱՅԱՍՏԱՆ» (ARMENIA) միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական ոլորտային ընկերություններին:

Ցուցահանդեսի թեմատիկ բաժինների, անցկացվող միջոցառումների, ինչպես նաև ստարտափ ընկերությունների համար նախատեսված մրցույթների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար անցնել հետևյալ հղումով:

Նախարարությունը հոգալու է ցուցահանդեսային տարածքի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ծախսերը։

Մնացած ծախսերը (ավիատոմսեր, կեցություն) հոգում են ընտրված ընկերությունները։

Լրացուցիչ հարցերի դեպքում  զանգահարեք 010590162 հեռախոսահամարով: