Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
SARD Anti-Cheat-ը հաղթող է ճանաչվել New Nordic Ventures-ի կողմից անցկացված մրցույթում
22/12/2023 12:33

SARD Anti-Cheat-ը հաղթող է ճանաչվել New Nordic Ventures-ի կողմից անցկացված մրցույթում

SARD Anti-Cheat-ը հաղթող ճանաչվեց New Nordic Ventures-ի կողմից անցկացված մրցույթում, որին մասնակցում էին ՏՏ ոլորտի տասնյակ ստարտափեր Հայաստանից և Վրաստանից։

New Nordic Ventures-ը (B2B ոլորտի ստարտափներին գլոբալ ընդլայնման ճանապարհին աջակցող ընկերություն) շաբաթներ առաջ տարածեց հայտարարություն՝ հայկական և վրացական ստարտափների համար ֆինանսավորման մրցույթ անցկացնելու մասին։ Հայտեր կարող էին ներկայացնել գործունեության վաղ փուլում գտնվող, ուժեղ թիմ ունեցող և մրցունակ գաղափարներով աչքի ընկնող թիմերը։   Կարճ ժամանակում մրցույթը ստացավ ավելի քան հարյուր դիմումներ՝ ամենատարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ստարտափներից:

Հայտադիմումներից ընտրվեցին 10 ստարտափեր, ովքեր պետք է իրենց նորարար լուծումները ներկայացնեին մրցույթի վերջին փուլում՝ “Pitch Battle”-ում։ Յուրաքանչյուր ստարտափի տրվեց 10 րոպե ժամանակ՝ ներկայացնելու իր պրոդուկտն ու առանձնահատկությունները, որին հետևեց ժյուրիի քվեարկությունը՝ լավագույնին ընտրելու համար։

Քվարկության արդյունքում հաղթող ճանաչվեց SARD Anti-Cheat-ը։

SARD Anti-Cheat-ը, թեև միայն վեջերս է կազմավորվել որպես անկախ ստարտափ, ունի վիդեոխաղերի կիբերանվտանգության ոլորտում 15 տարվա փորձառություն ունեցող թիմ։ Ընկերության առաջարկած լուծումը հաջողությամբ համադրում է ավանդական՝ կերնելային մեթոդով աշխատող անվտանգության համակարգը՝ ավելի նորարար  AI և ML մոդուլների հետ՝ առաջարկելով շուկայում եզակի գործիքակազմ։

Ստեղծված լինելով կիբերանվտանգության ոլորտում հարուստ փորձ ունեցող 4 համահիմնադիրների կողմից, SARD Anti-Cheat-ը կարճ ժամանակում ընդլայնել է իր գործունեությունը և այժմ ունի 18 մասնագետից բաղկացած դինամիկ թիմ, ովքեր պատրաստ են վերափոխել խաղերի ոլորտի անվտանգությունը։

SARD-ը արդեն իսկ ձեռք է բերել մի շարք պայմանավորվածություններ և պայմանագեր, որոնք ընկերությունը հնարավորություն են ընձեռում զարգանալ և ընդլայնվել։  Որպես մրցույթի հաղթող, SARD-ը կստանա 250,000 դոլար մրցանակ և մասնագիտական աջակցություն և առաջնորդություն New Nordic Ventures-ի թիմից՝ իր ծառայությունները հետագայում ընդլայնելու համար:

SARD Anti-Cheat-ի բիզնեսի զարգացման ղեկավար Աննա Գասպարյանը կարևորում է New Nordic Ventures-ի նախաձեռնության նշանակությունը՝ նշելով. «Մրցույթը կարևոր հարթակ ստեղծեց մեր տարածաշրջանում նորարար ստարտափներ հայտնաբերելու համար: Իսկ SARD Anti-Cheat-ի հաղթանակը մեզ համար նախ և առաջ մեր թիմի կատարած աշխատանքին բարձր գնահատական է: Մենք անչափ շնորհակալ ենք New Nordic Ventures-ին նման գնահատականի համար և վստահ ենք, որ այս աջակցությունը կդառնա լրացուցիչ խթան՝ խաղերի ոլորտի կիբերանվտանգությունը նոր մակարդակի հասցնելու ճանապարհին»:

SARD Anti-Cheat-ը օգտագործելու է այս կապիտալը իր գործունեության ընդլայնման և պրոդուկտի ճանապարհային քարտեզի մշակումն արագացման համար։