SARD Anti-Cheat-ը հաղթող է ճանաչվել New Nordic Ventures-ի կողմից անցկացված մրցույթում
SARD Anti-Cheat-ը հաղթող ճանաչվեց New Nordic Ventures-ի կողմից անցկացված մրցույթում, որին մասնակցում էին ՏՏ ոլորտի տասնյակ ստարտափեր Հայաստանից և Վրաստանից։
New Nordic Ventures-ը (B2B ոլորտի ստարտափներին գլոբալ ընդլայնման ճանապարհին աջակցող ընկերություն) շաբաթներ առաջ տարածեց հայտարարություն՝ հայկական և վրացական ստարտափների համար ֆինանսավորման մրցույթ անցկացնելու մասին։ Հայտեր կարող էին ներկայացնել գործունեության վաղ փուլում գտնվող, ուժեղ թիմ ունեցող և մրցունակ գաղափարներով աչքի ընկնող թիմերը։ Կարճ ժամանակում մրցույթը ստացավ ավելի քան հարյուր դիմումներ՝ ամենատարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ստարտափներից:
Հայտադիմումներից ընտրվեցին 10 ստարտափեր, ովքեր պետք է իրենց նորարար լուծումները ներկայացնեին մրցույթի վերջին փուլում՝ “Pitch Battle”-ում։ Յուրաքանչյուր ստարտափի տրվեց 10 րոպե ժամանակ՝ ներկայացնելու իր պրոդուկտն ու առանձնահատկությունները, որին հետևեց ժյուրիի քվեարկությունը՝ լավագույնին ընտրելու համար։
Քվարկության արդյունքում հաղթող ճանաչվեց SARD Anti-Cheat-ը։
SARD Anti-Cheat-ը, թեև միայն վեջերս է կազմավորվել որպես անկախ ստարտափ, ունի վիդեոխաղերի կիբերանվտանգության ոլորտում 15 տարվա փորձառություն ունեցող թիմ։ Ընկերության առաջարկած լուծումը հաջողությամբ համադրում է ավանդական՝ կերնելային մեթոդով աշխատող անվտանգության համակարգը՝ ավելի նորարար AI և ML մոդուլների հետ՝ առաջարկելով շուկայում եզակի գործիքակազմ։
Ստեղծված լինելով կիբերանվտանգության ոլորտում հարուստ փորձ ունեցող 4 համահիմնադիրների կողմից, SARD Anti-Cheat-ը կարճ ժամանակում ընդլայնել է իր գործունեությունը և այժմ ունի 18 մասնագետից բաղկացած դինամիկ թիմ, ովքեր պատրաստ են վերափոխել խաղերի ոլորտի անվտանգությունը։
SARD-ը արդեն իսկ ձեռք է բերել մի շարք պայմանավորվածություններ և պայմանագեր, որոնք ընկերությունը հնարավորություն են ընձեռում զարգանալ և ընդլայնվել։ Որպես մրցույթի հաղթող, SARD-ը կստանա 250,000 դոլար մրցանակ և մասնագիտական աջակցություն և առաջնորդություն New Nordic Ventures-ի թիմից՝ իր ծառայությունները հետագայում ընդլայնելու համար:
SARD Anti-Cheat-ի բիզնեսի զարգացման ղեկավար Աննա Գասպարյանը կարևորում է New Nordic Ventures-ի նախաձեռնության նշանակությունը՝ նշելով. «Մրցույթը կարևոր հարթակ ստեղծեց մեր տարածաշրջանում նորարար ստարտափներ հայտնաբերելու համար: Իսկ SARD Anti-Cheat-ի հաղթանակը մեզ համար նախ և առաջ մեր թիմի կատարած աշխատանքին բարձր գնահատական է: Մենք անչափ շնորհակալ ենք New Nordic Ventures-ին նման գնահատականի համար և վստահ ենք, որ այս աջակցությունը կդառնա լրացուցիչ խթան՝ խաղերի ոլորտի կիբերանվտանգությունը նոր մակարդակի հասցնելու ճանապարհին»:
SARD Anti-Cheat-ը օգտագործելու է այս կապիտալը իր գործունեության ընդլայնման և պրոդուկտի ճանապարհային քարտեզի մշակումն արագացման համար։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է