Tech

7-րդ «Հայաստան – ճարտարագիտական շաբաթը» կհամախմբի ճարտարագիտության, գիտության և արվեստի առաջատար փորձագետներին

«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2023» միջոցառումների շարքը, որը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան՝ «Համատեղելով ճարտարագիտությունը, գիտությունը և արվեստը» խորագրի ներքո,  յոթերորդ անգամ կվերադառնա նոյեմբերի 24-ին, 25-ին և 26-ին։

Հայաստանում ճարտարագիտության ոլորտի ամենաընդգրկուն միջոցառումների շարքը կներկայացնի ճարտարագետների վերջին ձեռքբերումները և կխթանի ոլորտի միջազգային և տեղական ներկայացուցիչների միջև փորձի և գաղափարների փոխանակումը, ինչպես նաև` միջոլորտային կապերի ձևավորումը։ Մասնակցությունն անվճար է, գրանցման հայտը հասանելի է այստեղ:

«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2023»-ը երեք օր շարունակ կներառի բազմաֆորմատ միջոցառումներ։ Օրակարգին և բանախոսներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Երևանում միջոցառումները կմեկնարկեն Հայաստանի ազգային պատկերասրահում առավոտյան 10:00-ին և կշարունակվեն մինչև 19:00՝ ունենալով 4 պանելային քննարկում բարձր տեխնոլոգիաների և ինժեներական զարգացումների, Հայաստանում դրանց կիրառության և ապագա հնարավորությունների մասին: Առաջին օրը կեզրափակվի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման», «Ասպիրանտների աջակցության», ԵՊՀ մագիստրոսական ծրագրերի դրամաշնորհների հանձնման արարողությամբ։

Միջոցառման երկրորդ օրը 10:00 Ինժեներական քաղաքում կներկայացվի ինժեներական տեխնոլոգիաների ցուցահանդես, որը մասնակիցներին թույլ կտա բացահայտել շուկայի զարգացումները և հասկանալ դրա ներուժը: Ցուցահանդեսից զատ՝ մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու նորարարական տեխնոլոգիաների կիրառության, կիբերանվտանգության և այլ թեմաներով պանելային քննարկումների և աշխատարանների։

Երրորդ օրը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում նվիրված կլինի աշխատուժի զարգացման և երիտասարդների ներգրավման նախաձեռնություններին: ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանի աշխատուժի զարգացման գործունեություն» ծրագիրը և ՁԻՀ-ի «Ալիք» երիտասարդական նախաձեռնությունը կներկայացնեն իրենց ձեռքբերումները, կկազմակերպեն քննարկումներ և կամփոփեն եռօրյա ինտենսիվ միջոցառումների շարքը։

«Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2023»-ի գործընկերներն են ՀՀ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Համաշխարհային բանկը և National Instruments-ը։

Recent Posts

Ամփոփվել է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար» ծրագիրը

Այսօր հանդիսավոր միջոցառմամբ ամփոփվել են «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար (ITTD)» ծրագրի արդյունքները: Ծրագիրը,…

22 hours ago

AITC/EIF կենտրոնը վերսկսում է 50+ տարեկան անձանց համակարգչային գրագիտության ծրագիրը

AITC/EIF կենտրոնը վերսկսում է 50+ տարեկան անձանց համակարգչային գրագիտության զարգացմանն ուղղված իր սոցիալական ծրագիրը։ Կարևորելով ներկայիս թվայնացող աշխարհում բոլոր տարիքային…

4 days ago

Կասպերսկի. Կիբեռանվտանգության մասնագետների մեկ երրորդն ստացած բարձրագույն կրթությունն անբավարար է համարում ընթացիկ աշխատանքի համար

Աշխարհում կիբեռանվտանգության ոլորտում աշխատող հարցվածների ավելի քան մեկ երրորդը (36%) վստահ չեն աշխատանքի համար իրենց բարձրագույն կրթության արդյունավետության մեջ և…

4 days ago

BANA Angels-ը ներդում է կատարել Waveye ստարտափում

BANA Angels բիզնես հրեշտակների ցանցը 100 հազար դոլարի չափով ներդրում է կատարել Waveye ստարտափում` սինդիկատ ներդրումների տարբերակով։ Waveye-ը զբաղվում է…

5 days ago

Formula VC-ն ներդում է կատարել Waveye ստարտափում

Formula VC վենչուրային ֆոնդը 250 հազար դոլարի չափով ներդրում է կատարել Waveye ստարտափում։ Սա վենչուրային ֆոնդի պորտֆոլիոյում թվով 16-րդ ստարտափն…

1 week ago

AITC/EIF կենտրոնը մեկնարկում է Ցանցային տեխնոլոգիաներ դասընթացը

AITC/EIF կենտրոնը մեկնարկում է Ցանցային տեխնոլոգիաներ դասընթացը։ Ցանցային ադմինիստրատորը պատասխանատու է ընկերության համակարգչային ցանցը անխափան և արդիական պահելու համար: Ցանցային…

1 week ago