Հունիսի 3-ին տեղի կունենա «ֆորմուլա Վարդենիս» թվային կոնֆերանսը
TCF ընկերությունների խումբն իր ծննդյան կապակցությամբ կազմակերպում է «Ֆորմուլա Վարդենիս» ամենաթվային կոնֆերանը, որը տեղի կունենա ս․թ․ հունիսի 3-ին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։ Միջոցառման նման ձևաչափը արդեն բարի ավանդույթի է վերածվել, որը միտված է ծառայելու համայնքներին ու հանրությանը և շարունակելու փոխօգնության ու համագործակցության նախաձեռնությունների շարքը։ Այն սկիզբ է առել 2021 թվականին գերհաջողված «Ֆորմուլա Գորիս»-ով, ապա շարունակվել «Ֆորմուլա Եղեգնաձոր»-ով։ Այս անգամ միջոցառումը կանցկացվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում՝ Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում:
«Վարդենիս քաղաքի ընտրությունը պատահական չէ։ Վարդենիսն այլևս սահմանապահ համայնք է և առավել քան երբևէ ունի մեր ուշադրության ու աջակցության կարիքը։ Շատ կարևոր է բոլորիս մասնակցությունը երիտասարդներին գիտելիքով, փորձով, մոտիվացիայով զինելու, նրանց համար նոր հնարավորություններ ձևավորելու գործում։ Մենք որոշել ենք մեր թիմի և մեր ընկերների կուտակած գիտելիքը, փորձն ու հնարավորությունները մարզեր տանելու միջոցով նշել մեր ընկերությունների խմբի ծննդյան օրը և արդեն 3-րդ տարին է այդպես ենք անում»,- նշեց TCF ընկերությունների խմբի համահիմնադիր Մարիամ Համբարձումյանը։
«Ֆորմուլա Վարդենիս»-ի նպատակն է Գեղարքունիքի ու հարակից մարզերի երիտասարդներին թվային մարքեթինգի, դիզայնի, բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների արդի գիտելիք ու գործիքակազմ փոխանցելը, կոնֆերանսի մասնակիցների հետ փորձով և գիտելիքով կիսվելը, նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում աջակցելը, ինչպես նաև զբաղվածությունն, ինքնազբաղվածությունը և բիզնեսներ սկսել խթանելը։ Այս ամենը կմոտիվացնի նրանց կրկնել ու բազմապատկել մեր ու մեր գործընկերների հաջողության պատմությունները։
«Մենք ուզում ենք ոչ միայն ոգևորել մարզերի բնակչությանը հաջողության պատմություններով, այլ նաև տեղեկացնել տեխնոլոգիական արդի զարգացումների մասին, որոնք կարող են օգտագործվել այսօր բազմաթիվ բնագավառներում։ Մեր նպատակներից մեկը հետաքրքրություն արթնացնելն է, որի արդյունքում մարդիկ կսկսեն հմտանալ և զարգանալ այս կամ այն ոլորտների մեջ»,- նշել է TCF ընկերությունների խմբի համահիմնադիր և գործադիր տնօրեն Նարեկ Վարդանյանը։
Կոնֆերանսի շրջանակներում հանդես կգան մեծ հաջողությունների հասած ընկերությունների հիմնադիրներ, իրենց ոլորտներում լուրջ ձեռքբերումներ ունեցող բարձրակարգ մասնագետներ, կկազմակերպվեն տարբեր վարպետաց դասեր, որի արդյունքում մասնակիցները կտիրապետեն աշխատաշուկայում արդյունավետ հանդես գալու հմտություններին, կկառուցեն իրենց LinkedIn էջն ու CV-ին, կպատկերացնեն՝ ինչ է ֆրիլանսինգը ու ամենահայտնի ֆրիլանսինգային հարթակներում կստեղծեն իրենց սեփական պրոֆիլները, կտիրապետեն «No code» գաղափարին և կկարողանան ներկայացնել իրենց ծառայություններն ու ապրանքները օնլայն եղանակով։
Կոնֆերանսը կնշանավորվի նաև Վարդենիսի քաղաքային գրադարանում TCF գրքասերների անկյունի բացմամբ, որի նպատակն է նպաստել տեղի երիտասարդների շարունակական կրթությանն ու զարգացմանը։ TCF գրքասերների անկյունը հագեցած է լինելու անձնային աճի, բիզնեսի ու մասնագիտական ամենաարդի գրքերով, նաև առցանց ֆորմատի, որոնք վստահաբար շատ դեռահասների ու երիտասարդների մտահորիզոնի ձևավորման, երազելու, մեծ մտածելու կարողության զարգացման և մոտիվացիայի աղբյուր կհանդիսանան։ Այն կդառնա Վարդենիսի երիտասարդների ամենաայցելվող ու սիրված անկյուններից մեկը։
Կոնֆերանսի մեկնարկը կտրվի ս․թ․ հունիսի 3-ին՝ ժամը 10։30-ին, Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում և կշարունակվի մինչ ժամը 18։30-ը, իսկ Գրքասերների TCF անկյունի բացման արարողությունը տեղի կունենա ժամը 14։00ին Վարդենիսի քաղաքային գրադարանում։ Նշենք, որ կոնֆերանսի մասնակցությունը լիովին անվճար է։ Այն արվում է ի շահ մեր հայրենիքի՝ Գեղարքունիքի մարզի և հարակից մարզերի երիտասարդներին գիտելիքով և հմտություններով ուժեղացնելու նպատակով։
TCF-ը բազմակոմպոնենտ էկո համակարգ է, որն օգնում է իրենց պրոդուկտի հաջողությամբ հետաքրքրված բոլոր ստեղծարարներին ստուգել պրոդուկտի կենսունակությունը Prelaunch.com հարթակում և հաջողությամբ իրականացնել արշավներ քրաուդֆանդիգային ու e-commerce հարթակներում, ինչպես նաև հնարավորություններ է ստեղծում ստեղծարարներին կրթվելու ու համագործակցելու։ Իսկ նորարարություններով հետաքրքրված միլիոնավոր մարդկանց համար հնարավոր է դարձնում տեղեկանալ պրոդուկտների մասին աշխարհի ամենավերջին նորություններին և դրանք լավագույն պայմաններով ձեռբ բերել։ TCF-ն այն եզակի ընկերություններից է, ում հաջողվել է կյանքի կոչել 1,000-ից ավել նորարարական գաղափար՝ ընդհանուր առմամբ հավաքելով 100 միլիոն դոլարից ավել գումար։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է