Ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը ներկայացրել է 14 խելահեղ գեներատիվ արհեստական բանականության գործիքներ և այդ ցանկում ընդգրկել նաև հայկական Picsart-ը։ Մարտի սկզբին այս շարքում էին հայտնվել հայկական Krisp-ն ու Podcastle-ը:
«Picsart. տեքստը պատկերների վերածելու հարթակ՝ պատկերների խմբագրման գործիքների համապարփակ հավաքածուով, որը թույլ է տալիս բառերը վերածել արվեստի, այնուհետև ճշգրտել արդյունքները՝ ստանալու համար անհրաժեշտ պատկերները»,- նշվում է պարբերականի նկարագրությունում:
Պարբերականը նաև հավելում է, որ արհեստական բանականությունը շարունակում է մնալ տեխնոլոգիական ոլորտում ամենաքննարկվող թեման: Սրա հիմքում է ընկած ChatGPT-ին, որը այժմ համարվում է պատմության մեջ օգտատերերի շրջանում ամենաարագ աճող հավելվածը:
«Ներկայացված հավելվածների և հարթակների լայն շրջանակը նաև ցույց է տալիս, թե որքան արագ է զարգանում և դիվերսիֆիկացվում արհեստական ինտելեկտը, ինչպես նաև դրա հնարավոր ազդեցությունը կյանքի բոլոր ասպեկտների վրա»,-գրում է Forbes-ը:շ
«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) թողարկել և հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխում է բաժնետոմսեր՝ հնարավորություն տալով յուրաքանչյուրին մասնակցել ընկերության…
Հունիսի 1-ի BANA Angels-ի նախաձեռնությամբ The Factory ինովացիոն հաբում տեղի ունեցավ հերթական #TalkAround միջոցառումը, որը կրում էր “Generative AI in…
Team ընկերությունների խումբը ձեռք է բերել Վրաստանի հեռահաղորդակցության առաջատար երեք օպերատորներից մեկի՝ SkyTel-ի 30% բաժնեմասերը: SkyTel-ի ամրակցված և անլար ինտերնետը…
Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը Հայաստանում է և իր դռներն է բացել մարզաբնակ շուրջ 160 պատանու առջև` հնարավորություն ընձեռելով մարզվելու աշխարհի…
Կասպերսկի ընկերությունը թողարկել է թոփ-մենեջերների և գծային ղեկավարների համար նախատեսված Kaspersky Interactive Protection Simulation (KIPS) ինտերակտիվ թիմային խաղի թարմացված տարբերակը:…
Team Telecom Armenia-ի գերհզոր NGN ցանցին արդեն հասանելիություն ունի հանրապետության ավելի քան 150 հազար տնային տնտեսություն։ Առաջնահերթություն տալով համայնքների զարգացմանը՝…