Տեղի է ունեցել ԱՏՁՄ տարեսկզբի ասուլիսը
Այսօր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում տեղի ունեցավ միության տարեսկզբի ասուլիսը ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի և գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանի մասնակցությամբ։
Բանախոսները ներկայացրին ԱՏՁՄ նախորդ տարվա աշխատանքների ամփոփումը՝ անդամակցության տվյալները, ԱՏՁՄ կողմից իրականացված նախագծերի մանրամասները, ինչպես նաև 2023 թվականին սպասվելիք խոշոր նախագծերը։
2022 թվականի մեկնարկը նշանավորվեց գործադիր տնօրենի դերում փորձառու գործիչ Հայկ Չոբանյանի ընտրությամբ։ Տարվա ընթացքում գրանցվեց անդամակցության զգալի աճ՝ անդամների թիվը հասցնելով 130-ի։ Գալիք տարում ևս անդամակցության ինստիտուտի զարգացումն ու կատարելագործումը լինելու է ԱՏՁՄ առաջնահերթություններից մեկը։
Իրականացվեցին հարյուրավոր թիմեր ընդգրկած պատանեկան մրցույթներ՝ «ԴիջիԿոդ», «Ճարտարագիտական մոդելավորման մրցույթ», «ԱրմՌոբոտիքս»։ Տրվեց նոր նախագծերի մեկնարկ՝ «Հայաստանի տեխնոլոգիական ապագա», ԻննոԻջևան, շարունակվեցին տարիներ շարունակ իրականացվող ծրագրերը։ ԱՏՁՄ-ն մասնակցեց և համագործակցեց ոլորտային խոշոր միջոցառումների հետ՝ այդ թվում Emerge կոնֆերանսի, MitQ հաքաթոնի և «Սթարմուս» փառատոնի։ Անցկացվեց հաջող մեդիաարշավ՝ ՏՏ ընկերություններին կառավարության աջակցության նախագծի լուսաբանման և համայնքի ձայնի բարձրաձայնման նպատակով։
Միությունն արձագանքեց երկրում կատարվող բոլոր նշանակալի իրադարձություններին՝ հայտնելով իր դիրքորոշումը և ձեռնարկելով անհրաժեշտ քայլեր։ Նոր թափ ստացավ մասնակցությունը միջազգային կոնֆերանսներին և ցուցահանդեսներին, այդ թվում՝ VivaTech ցուցահանդեսին Փարիզում և Ֆրանկոֆոնիայի ցուցահանդեսին Թունիսում, ուր Արմաթն իր տաղավարով ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունն ու վերջինիս հեռանկարը տեխնոլոգիական աշխարհում։
Ասուլիսին հատուկ շեշտ դրվեց մարտին սպասվելիք «ԴիջիԹեք 2022» ցուցահանդեսի և վեհաժողովի թարմացված օրակարգի վրա։ Հիշեցնենք, որ միջոցառումը նախապես ծրագրված էր իրականացնել նախորդ տարվա հոկտեմբերի սկզբին, սակայն սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով այն հետաձգվեց։ ԱՏՁՄ ներկայացուցիչները նշեցին, որ մարտին կայանալիք միջոցառումը չի բացառում աշնանը «ԴիջիԹեք 2023» միջոցառման կազմակերպումը։
Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների նախորդ տարվա արտահանման հաջողությունների համատեքստում նշվեց, որ գալիք տարում նախատեսվում է էլ ավելի ընդլայնել համագործակցությունն արտասահմանյան գործընկերների հետ։ Մարտին ԱՏՁՄ պատվիրակությունը կմեկնի Գլենդեյլ՝ ներկա գտնվելու Արմաթ աշխատանոցի բացմանը, ինչպես նաև իրականացնելու ֆոնդահայթայթմանն ու Արմաթի ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ Գլենդեյլում և Սիլիկոնյան հովտում։
Փետրվարի ավարտին նախատեսվում է ԱՏՁՄ պատվիրակության այց Քուվեյթ և այնտեղ Արմաթ լաբորատորիայի հիմնում, ինչպես նաև հանդիպումներ տեղի տեխնոլոգիական ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ։
Նախորդ տարին նշանավորվեց նաև ԱՏՁՄ կողմից «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնության մեկնարկով, որը կապող օղակի դեր է խաղում ՏՏ ոլորտի, պետության և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև։
Ներկայացվեցին նախորդ տարի Իջևանում գործարկված ԻննոԻջևան նորարական նախագծի արդյունքները։ ԱՏՁՄ-ն հավատարիմ է մնում մարզերում նորարարական կենտրոնների հիմնման ռազմավարական ծրագրին և նախատեսում է նոր ծրագրերով հանդես գալ այլ մարզերի համար ևս։
Միության անդամների թիվը վերջին ամիսներին հետևողականորեն աճում է։ Միության շուրջ 130 անդամ ընկերությունները և աշխատակազմը մշտապես համագործակցում են ռազմավարական նախագծերի պատշաճ իրագործման համար։
Հիշեցնենք, որ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Հայաստանի ամենամեծ ոլորտային բիզնես միությունն է, որն այս պահին միավորում է առաջատար տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 130 ընկերությունների և ոլորտում ընդգրկված շուրջ 15000 մասնագետների համայնք։ Միությունն իրականացնում Է ոլորտի կազմակերպությունների շահերի պաշտպանությանն ուղղված գործունեություն, տարեկան անցկացնում է տասնյակից ավել ոլորտային նախագծեր, այդ թվում՝ հիմնադրել և զարգացնում է «Արմաթ» ազգային կրթական ծրագիրն ու տարածաշրջանի խոշորագույն «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսն ու համաժողովը։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է