Կայացավ «Խթանել երկխոսությունը» խորագրով ՏՀՏ առաջնորդների հերթական հանդիպում-ֆորումը
Հունվարի 13-ին Դիլիջանում կայացավ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) տարվա առաջին միջոցառումը՝ ՏՀՏ առաջնորդների հանդիպում-ֆորումը։ «Խթանել երկխոսությունը» խորագրի ներքո պետական կառույցների, մասնավոր սեկտորի և մասնագիտական համայնքի ներկայացուցիչները քննարկեցին մի շարք ոլորտային հիմնահարցեր։
Քննարկման բացումը կատարեցին ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, ձեռնարկատիրական էկոհամակարգի զարգացման և տեխնոլոգիական ձեռնարկությունների ծրագրի խորհրդատու Մարիամ Բաբայանը՝ ողջունելով ներկաներին։
Առաջին նիստում ներկայացվեցին բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված ներկա և նախատեսվող պետական ծրագրերը։ Խոսնակներն էին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագրի ղեկավար Գայանե Դալլաքյանը, «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի քաղաքականության բաղադրիչի ղեկավար Սևակ Հովհաննիսյանը, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ներդրողների աջակցության և հետագա խնամքի սպասարկման բաժնի ղեկավար Գոհար Գալյանը, նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը։
Երկրորդ նիստում քննարկվեցին պետական գնումների համակարգում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները։ Քննարկումն անցկացրին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Volo ընկերության գործադիր տնօրեն Արմեն Քոչարյանը և Codulate ընկերության ներկայացուցիչ Վահե Տոռոզյանը։
Երրորդ նիստում ներկայացվեցին տեխնոլոգիական ապրանքների ներմուծման մաքսային ընթացակարգերի հետ կապված խնդիրները և պատրաստվեցին դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները։ Խոսնակներն էին Strategic Value Ventures ընկերության ներկայացուցիչ Կարեն Գյուլբուդաղյանը և Service Titan ընկերության գործադիր տնօրեն Աշոտ Տոնոյանը։
Չորրորդ նիստում ներկայացվեցին և քննարկվեցին պետական ծառայությունների թվայնացման 2023թ. ծրագրերը։ Խոսնակներն էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Ներսես Երիցյանը և CyberHUB համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը։
Հնչած առաջարկներն ու լուծման տարբերակները կմշակվեն ԱՏՁՄ կողմից և կընդգրկվեն միության գալիք տարվա ծրագրերում։
Հիշեցնենք, որ այս ձևաչափով հանդիպումներ ԱՏՁՄ-ն իրականացնում է տարեկան 2 անգամ՝ սկսած 2007 թվականից: Հանդիպում-ֆորումը բացառիկ հարթակ է, որը հնարավորություն է տալիս ոչ ֆորմալ միջավայրում ինտերակտիվ երկխոսության միջոցով վերհանել ոլորտային խնդիրները, մշակել լուծումներ ապահովող ռազմավարություններ:
Ֆորումը կազմակերպվել է «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է