«Ներդրումները դիրքավորում են Հայաստանը». Orion Summit 2023-ը տեղի կունենա հունիսին՝ Նյու Յորքում
Orion Worldwide Innovations-ը հայտարարում է, որ Orion Summit 2023-ը տեղի կունենա աշխարհի ֆինանսական կենտրոնում՝ Նյու Յորք քաղաքում, հունիսի 19-22-ին, «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով: Միջոցառումը կտևի 4 օր, կընդգրկի գագաթնաժողովը և այցելություններ աշխարհի խոշորագույն ֆինանսական, տեխնոլոգիական ընկերություններ, համալսարաններ, վենչուրային ֆոնդեր, ընտանեկան գրասենյակներ, հանդիպումներ ու քննարկումներ նորարարությունների և ներդրումների մասին:
Գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների մեկնարկն ազդարարող տեսանյութը հրապարակվել է այսօր՝ Օրիոնի պաշտոնական հարթակներում:
«Orion Summit 2022-ի հաջողությունը մեզ վստահություն տվեց ավելի հավակնոտ ծրագրեր կազմելու և իրագործելու ստարտափ էկոհամակարգերի և տնտեսության զարգացման համար: Այս տարի գագաթնաժողովի նպատակն է ստեղծել բանկային ներդրումների միջավայր և խթանել համաշխարհային գործընկերությունը՝ Հայաստանում միաձուլումների և ձեռքբերումների (M&A), կորպորատիվ վենչուրային ֆոնդերի և ընտանեկան գրասենյակների զարգացման միջոցով»,- նշել է «Orion Worldwide Innovations Armenia»-ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը։
«Orion Summit 2023-ի առաքելությունն է խթանել նորարարության արագ աճը և դիրքավորել Հայաստանն ու հայ ազգը՝ որպես համաշխարհային տնտեսության և հասարակության բարեկեցության ազդեցիկ ուժ, ինչպես նաև դիրքավորել Հայաստանն աշխարհում՝ Թվային Ջուղա ցանցի գործունեության միջոցով: Մենք պատրաստ ենք համագործակցելու և այս ճանապարհն անցնելու պետական ու մասնավոր ընկերությունների հետ»,- նշել է «Orion Worldwide Innovations»-ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը:
«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է