Ամփոփվեցին Tech Week Gyumri 2022-ի արդյունքները
Հուլիսի 4-ին Գյումրիում ամփոփվեցին Tech Week Gyumri 2022 միջոցառումների արդյունքները։ Միջոցառումն ունեցավ մոտ 4000 մասնակիցներ և իրենց ելույթներով հանդես եկան ոլորտի շուրջ 60 ներկայացուցիչներ և խոսնակներ։ Միջոցառումը ուներ ավելի քան 60 գործընկեր ընկերություններ՝ հիմնականում ՏՏ ոլորտից, և 30 աջակից ընկերություններ:
Koriz գաղափարների մրցույթում 1-ին տեղն զբաղեցրեց New Horizon նախագիծը (1500 USD՝ Adobe ընկերությունից), 2-րդ տեղ՝ Creative Corner Service School նախագիծը (1000 USD՝ Goya ընկերությունից), իսկ 3-րդ տեղ՝ Goodka Boodka նախագիծը (500 USD՝ SmartClick ընկերությունից)։ Հատուկ մրցանակի արժանացավ Skill Camp նախագիծը։
Ամփոփվեցին նաև եռօրյա հաքաթոնի արդյունքները և հանձնվեցին հատուկ նվերներ հաքաթոնի 20 մասնակիցներին։ Հաքաթոնի հովանավորն էր Ամերիաբանկը: Armenian Software Testing Cup մրցույթում մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Benivo, PicsArt և Instigate Mobile անունները կրող թիմերը, գլխավոր հովանավորը Ինեկոբանկն էր։
ggRace-ի ընթացքում հավաքագրվեց մոտ 1 մլն դրամ, որը տրամադրվելու է «Սատարենք մեր հերոսներին» ԲՀԿ-ի «Թևեր» նախագծին։ Այն նախատեսում է ՏՏ կենտրոնի կառուցում Արցախի Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում և կրելու է լուսահոգի Սոնա Մնացականյանի անունը, ով մեծ ջանքեր էր գործադրում հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ուղղությամբ։
Հատուկ ելույթով հանդես եկան նաև Մարտակերտի Bitty Co-Working նախաձեռնության հիմնադիր պատանիները, որոնց ծրագրում 3000 USD ներդրում կատարեցին Adobe ընկերությունը և 500 USD հավելեց Tech Week-ի թիմը։
Միջոցառման գլխավոր նպատակներից էին համայնքային համաչափ շարունակական զարգացումը, Գյումրիում նոր թիմերի ստեղծումը, գիտելիքների և հմտությունների փոխանցումը, ինչպես նաև նոր հնարավորությունների ու կարողությունների բացահայտումը։ Փակման արարողության ավարտին առցանց քվեարկությամբ Tech Week 2023-ի անցկացման վայր ընտրվեց Վանաձորը։
Կազմակերպիչներ՝ gg, Instigate Mobile և TCF ընկերություններ:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է