ԱՏՁՄ-ի և DISQO-ի «Բանակից ՏՏ» դասընթացներն ավարտվեցին. լավագույնները հնարավորություն կստանան շարունակել ուսումը
Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներն ավարտեցին DISQO-ի «Java basics» և «Gate to product management» դասընթացները, որոնք կազմակերպվել էին ԱՏՁՄ-ի «Բանակից ՏՏ» ծրագրի շրջանակներում։ Նրանք այսօր հյուրընկալվել էին DISQO-ի հայաստանյան գրասենյակ հանդիսավոր արարողությանը մասնակցելու, հավաստագրեր ստանալու և առաջատար մասնագետների հետ շփման ու ծանոթացման համար։
Անվճար 4-ամսյա դասընթացներն անց են կացվել DISQO-ի հայաստանյան թիմի առաջատար մասնագետների կողմից և օգնել են պատերազմի մասնակիցներին ստանալ հիմնարար գիտելիքներ ՏՏ ոլորտում առաջին քայլերն անելու համար։ «Բացառիկ արդյունք ենք գրանցել DISQO-ի հետ համատեղ երկու դասընթացներով, քանի որ երկուսի դեպքում էլ ծրագիրն ավարտողների թիվը բավականին մեծ տոկոսային հարաբերություն է կազմել, ինչը նաև հետաքրքիր ծրագրի ու հոգտար դասավանդողների արդյունքն է։ Լիահույս ենք, որ մյուս առաջատար ընկերությունների հետ էլ կունենանք նման հաջողություններ՝ բարելավելով «Բանակից ՏՏ» ծրագրի արդյունքները»,- նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։
Դասընթացն ավարտած 27 ուսանողներից 4-ը հնարավորություն են ստացել ավելի խորացնել գիտելիքներն ու հմտությունները` ուսման երկրորդ փուլ անցնելով։ Նրանք միանում են DISQO-ի և Armenian Code Academy-ի հետ համատեղ իրականացվող անվճար JAVA դասընթացներին, որին հաջորդելու է նաև ընկերությունում փորձաշրջանի հնարավորությունը։ «Այս տարի DISQO-ն հավակնոտ նպատակներ ունի հայկական տեխնոլոգիական համայնքը որակյալ կադրերով համալրելու ու դրանով իր ներդրումն ունենալու կամ ինչպես մենք ենք սիրում ասել՝ «giving back to the community»։ Ուրախ եմ, որ այս դասընթացների շրջանակներում ունեցանք մասնակիցներ, ովքեր բարձր առաջադիմություն ցուցաբերեցին ու հնարավ որություն ստացան մեր մյուս դասընթացներին մասնակցելու ու ավելի խորը գիտելիքներ ստանալու համար»,- ամփոփեց DISQO-ի հայաստանյան թիմի ինժեներական տնօրեն Հարություն Բաղդասարյանը։
DISQO-ն շարունակում է նոր կրթական ծրագրեր իրականացնել՝ մասնավորապես պատերազմի մասնակիցներին հնարավորություններ ընձեռելով՝ ընդհուպ հեռահար փորձաշրջան իրականացնելով, որին այժմ մասնակցում է պատերազմում վիրավորում ստացած մի երիտասարդ, ով դեռ իր վերականգնողական բուժումն է ստանում Ստեփանակերտում։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է