Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է ԱՏՁՄ նախագահ
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ապրիլի 16-ին կայացած 20-րդ համաժողովի պաշտոնական մեկնարկը տրվել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի բացման ելույթով:
ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։ Հնչել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ողջույնի ուղերձը։ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը համաժողովի մասնակիցներին ու հյուրերին ներկայացրել է միության 2019-2020 թթ․ կատարված աշխատանքների ամփոփումը և 2021-2025 թթ․ ռազմավարությունը:
«2006 թվականից լինելով ԱՏՁՄ-ում՝ որպես վարչության անդամ, ապա որպես փոխտնօրեն, ականատես եմ եղել այն հաջողություններին, որ կարողացել ենք արձանագրել, իմն եմ համարել այն հարվածներն ու կորուստները, որ ստացել ենք, բայց այդ ամենի արդյունքում ունենք համախմբված համայնք, որը պետք է ավելի մեծ ուժով ու եռանդով շարունակի գործել։ Այսօրվանից ոլորտային միությունների ու առանձին ընկերությունների հետ աշխատանքը իրականացնելու ենք ուղղակի, անմիջական կերպով, որպեսզի արմատական փոփոխություններն առավել ակնառու լինեն։ Ստանձնելով նոր առաքելությունս՝ առաջնահերթ խնդիր եմ դրել կենտրոնանալ ռազմավարական մոտեցումների վրա, ուստի կարևոր եմ համարում, որ ՏՀՏ համայնքի հետ առաջին ռազմավարական փաստաթուղթը լինելու է հենց ԱՏՁՄ ռազմավարությունը, որն այսօր կներկայացվի», – նշել է ՀՀ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը։
«ԱՏՁՄ 2021-2025 թթ. ռազմավարության հիմնական ուղղություններն են՝ կրթություն և աշխատուժ, ռազմարդյունաբերություն, դիրքավորում՝ որպես առաջատար տեխնոլոգիական երկիր, գիտահեն ոլորտ/գիտահետազոտություն և էլեկտրոնային կառավարում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Ուզում եմ առիթից օգտվել և շնորհակալություն հայտնել այն բոլոր անձանց ու կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ իրենց աջակցությունն են ցուցաբերում մեր ծրագրերի իրագործման հարցում, քանի որ հենց համախմբման շնորհիվ են ծրագրերը հաջողության հասնում։ Այնուամենայնիվ, ոլորտում անելիքներ շատ ունենք, ուստի անցած տարվա մարտահրավերներից հետո պետք է ոչ թե կրկնապատկենք ուժերը, այլ տասնապատիկ եռանդով նպաստենք ՏՀՏ համայնքի զարգացմանը», – ասել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։
«Միությունը 2019-2020 թվականների ընթացքում իրականացրել է ԱՏՁՄ անդամների շահերի պաշտպանությանն ուղղված մի շարք ծրագրեր և միջոցառումներ. «Բիզնես ինովացիոն ֆորում», «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդես, «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019» (WCIT 2019), «ՏՀՏ լիդերների հանդիպում», «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիր, «ԴիջիԿոդ» մարզային ու հանրապետական մրցույթներ, «Բանակից՝ ՏՏ ոլորտ» այլն: Այժմ ընթացքի մեջ է «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցների ներդրման ծրագիրը»,- հայտնում են ԱՏՁՄ-ից։
«Որքան էլ մեծ լինի նախորդ տարվա մարդկային և տարածքային կորուստների ազդեցությունը մեզ վրա, պետք է կենտրոնանանք բոլորիս ջանքերը միավորելու շուրջ՝ ստեղծելու ուժեղ ու ապահով ապագա գալիք սերունդների համար», – նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։
20-րդ համագումարի քվեարկության արդյունքներով ԱՏՁՄ նախագահ է վերընտրվել Ալեքսանդր Եսայանը, իսկ վարչության անդամներ են ընտրվել «Instigate» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, «VOLO» ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը, «VMware» ընկերության ինժեներական բաժնի տնօրեն Խաչիկ Նազարյանը, «E-Hayq» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը, «LimeTech» ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը, «Krisp» ընկերության տնօրեն Արտավազդ Մինասյանը, «FimeTech (Chessify)» ընկերության տնօրեն Գոռ Վարդանյանը, «Team Telecom Armenia» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, «Leviathan» ընկերության ներկայացուցիչ Սաթենիկ Մնացականյանը, «Mentor a Siemens Business Armenia» ընկերության տնօրեն Իրինա Դումանյանը, «Granatus Ventures» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը, «Instigate Mobile» ընկերության տնօրեն Արտակ Չոփուրյանը, «Macadamian AR» ընկերության տնօրեն Սոֆի Մեհրաբյանը, «X-Tech» ընկերության տնօրեն Արման Աթոյանը, իսկ Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանն ընտրվել է վերստուգող:
ԱՏՁՄ-ն Հայաստանում գործող բիզնես միություն է, որն այս պահին միավորում է 100-ից ավել ՏՏ և առաջատար տեխնոլոգիական ընկերություններ։
Միության առաքելությունն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատար՝ ոլորտի կազմակերպությունների և Միության անդամների համար ապահովելով բարենպաստ գործարար միջավայր՝ շահերի պաշտպանության, նորարարական և կրթական լայնամասշտաբ ծրագրերի իրականացման միջոցով:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է