Հոկտեմբեր, 2025
October 2025
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Google-ը պատրաստվում է թողարկել մոբայլ հեռարձակումների համար նախատեսված YouTube Connect հավելվածը
24/03/2016 15:32

Google-ը պատրաստվում է թողարկել մոբայլ հեռարձակումների համար նախատեսված YouTube Connect հավելվածը

Համացանցում հայտնված տեղեկատվության համաձայն Google կորպորացիան վերջապես որոշել է թողարկել Youtube-ի միջողով ուղիղ հեռարձակումների համար նախատեսված հավելված։ Հավելվածը պետք է մրցակցի Twitter-ի Periscope հավելվածի և Facebook
Live-ի հետ:

Հավելվածը հասանելի կլինի iOS և Android սարքերի համար և ֆունկցիոնալությամբ նման կլինի Periscope-ին։ Հավելվածը կանվանվի YouTube Connect։

Շատ մասնագետներ վաղուց էին սպասում Google-ի մուտքը մոբայլ հեռարձակումների ոլորտ։ Իսկապես, ինչ-որ առումով տարօրինակ է, որ տեսաբովանդակության համաշխարհային առաջատարը, որը վաղուց գործարկել է ուղիղ հեռարձակումների համակարգը, մինչ այժմ չի գործարկել մոբայլ հեռարձակումների հավելված։