Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2015թ. վերջի դրությամբ
2015թ.-ի չորրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 3 708 934 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2015թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 0.74%-ով կամ 27 630-ով, իսկ 2014թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 0.74%-ով կամ 27 088 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3 464 491 է: 2015թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 0.78%-ով կամ 27 355-ով, իսկ 2014թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ աճել 1.18%-ով կամ 42 255 բաժանորդով:
Բաժանորդների քանակով առաջատար օպերատոր է շարունակում մնալ Vivacell-MTS-ը: 2015թ.-ի չորրորդ եռամսյակի դրությամբ օպերատորի բաժանորդների քանակը կազմել է 2 185 979: Այս տարվա երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 0.60%-ով կամ 13 087-ով, իսկ 2014թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ անկումը կազմել է 1.90% կամ 42 244 բաժանորդ: Միևնույն ժամանակ հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2 115 136 է: 2015թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 0.54%-ով կամ 11 461-ով, իսկ 2014թ․ չորրորդ եռամսյակի համեմատ նվազել 1.41%-ով կամ 30 330 բաժանորդով:
Beeline-ը երկրորդ տեղում է: Այս տարվա չորրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 886 586: 2015թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 0.07%-ով կամ 661-ով, իսկ 2014թ․ չորրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 7.95% կամ 65 280: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 843 948 է: Անցյալ տարվա երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 0.06%-ով կամ 473-ով, իսկ 2014թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ գրանցվել է աճ 8.59%-ով կամ 66 770 բաժանորդով:
Երրորդ հորիզոնականում Orange-ն է: 2015թ.-ի չորրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 636 369: Այս տարվա երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 2.33%-ով կամ 15 204-ով, իսկ 2014թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 0.64%-ով կամ 4 052-ով: Օrange-ի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 505 407 է, 2015թ. երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 2.96%-ով կամ 15 421-ով, իսկ 2014թ․ համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 0.76%-ով կամ 3 815 բաժանորդով:
Կանխավճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 2 847 853 (2014թ.-ի IV եռ. համեմատ`+3.29% կամ +61 334): Vivacell-MTS` 1 760 664 բաժանորդ ( -1.07% կամ -19 069), Beeline` 736 556 բաժանորդ (+11.92% կամ +78 451), Orange` 350 633 բաժանորդ (+0.56% կամ +1 952):
Հետվճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 616 638 (2014թ.-ի IV եռ. համեմատ` -3.77% կամ -21 079): Vivacell-MTS` 354 472 բաժանորդ (-3.08% կամ -11 261), Orange` 154 774 բաժանորդ (+1.22% կամ +1 863), Beeline` 107 392 բաժանորդ (-9.81% կամ -11 681):
Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Ընդամենը՝ 244 443 (2014թ.-ի IV եռ. համեմատ` -5.00% կամ -13 167): Orange` 130 962 բաժանորդ ( +0.18% կամ +237), Vivacell-MTS` 70 843 բաժանորդ ( -14.40% կամ -11 914), Beeline` 42 638 բաժանորդ (-3.38% կամ -1 490):
ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.
Կանխավճարային բաժանորդներ. Beeline` 1 848 դր. (2014թ.-ի IV եռ. համեմատ` -16.23% կամ -358 դր.), Vivacell-MTS` 1 452 դր. (-11.25% կամ -184 դր.), Orange` 1 187 դր. (-22.67% կամ -348 դր.):
Հետվճարային բաժանորդներ. Beeline՝ 4 540 դր. (2014թ.-ի IV եռ. համեմատ` -3.01% կամ -141 դր.), Orange` 4 232 դր. (-9.59% կամ -449 դր.), Vivacell-MTS` 3 556 դր. (-7.42% կամ -285 դր.):
Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 3 041 դր. (2014թ.-ի IV եռ. համեմատ` -18.78% կամ -703 դր.), Vivacell-MTS` 2 645 դր. (-7.26% կամ -207 դր.), Beeline՝ 1 642 դր. (-12.47% կամ -234 դր.):
MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ).
Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 485 րոպե (2014թ.-ի IV եռ. համեմատ` +1.68% կամ +8 ր.), Beeline ` 340 ր. (-6.59% կամ -24 ր.), Orange` 132 ր. (-2.94% կամ -4 ր.):
Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 774 րոպե (2014թ.-ի IV եռ. համեմատ` +4.17% կամ +31 ր.), Beeline` 430 ր. (+3.86% կամ +16 ր.), Orange` 318 ր. (-8.88% կամ -31 ր.):
Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 15 760 ՄԲ (2014թ.-ի IV եռ. համեմատ` +3.81% կամ +579 ՄԲ), Vivacell-MTS` 11 814 ՄԲ (+21.51% կամ +2 091 ՄԲ), Beeline՝ 10 061 ՄԲ (+24.24% կամ +1 963 ՄԲ):
Նոր ակտիվացումներ.
Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 136 738 (2014թ.-ի IV եռ. համեմատ` -13.20% կամ -20 789), Beeline ` 89 627 (-27.35% կամ -33 741), Orange` 38 291 (-10.72% կամ -4 599):
Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 35 858 (2014թ.-ի IV եռ. համեմատ` -13.46% կամ -5 577), Orange` 15 170 (-9.23% կամ -1 543), Beeline` 5 122 (-31.06% կամ -2 308):
Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 16 297 (2014թ.-ի IV եռ. համեմատ` -40.57% կամ -11 126), Beeline՝ 10 176 (-8.24% կամ -914), Vivacell-MTS` 8 818 (-29.51% կամ -3 692):
Churn՝ բաժանորդների արտահոսք.
Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 152 152 (2014թ.-ի IV եռ. համեմատ` -4.09% կամ -6 488), Beeline` 74 642 (-17.54% կամ -15 873), Orange` 59 546 (-6.06% կամ -3 841):
Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 31 905 (2014թ.-ի IV եռ. համեմատ` -27.97% կամ -12 391), Orange` 8 469 (-47.80% կամ -7 754), Beeline ` 5 367 (-35.35% կամ -2 934):
Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Orange` 15 669 (2014թ.-ի IV եռ. համեմատ` -2.94% կամ -474), Vivacell-MTS` 10 444 ( -22.31% կամ -3 000), Beeline՝ 8 745 (-18.94% կամ -2 043):
———-
Տվյալները վերցված են բջջային օպերատորների կողմից հրապարակված հաշվետվություններից:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է