Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Beeline սմարթֆոնները և պլանշետները` Հայաստանում ամենավաճառված սարքավորումների շարքում
25/02/2016 22:10

Beeline սմարթֆոնները և պլանշետները` Հայաստանում ամենավաճառված սարքավորումների շարքում

Beeline բրենդային սմարթֆոններն ու պլանշետները 2015 թ.-ին Հայաստանում ամենաշատ վաճառված սարքավորումների թվում են՝ համաձայն մարքեթինգային հետազոտությունների GFK ինստիտուտի իրականացրած հայաստանյան շուկայի թվային տեխնիկայի «Մանրածախ վաճառքների մոնիտորինգ» անկախ հետազոտության տվյալների։

Մասնավորապես, 2015 թ. Հայաստանում վաճառված Beeline սմարթֆոնների թիվը 128%-ով գերազանցել է 2014 թ.–ի նույն ցուցանիշը: 2015 թ.–ի ընթացքում Հայաստանում վաճառված սմարթֆոնների ավելի քան 11%-ը Beeline բրենդային սմարթֆոններ են: Հայաստանում վաճառված պլանշետների նույնքան տոկոսը կազմում են Beeline բրենդային պլանշետները:

«Beeline-ը հերթական անգամ գրանցում է բրենդային սարքավորումների վաճառքների ռեկորդային ցուցանիշ, ինչն, անկասկած, վկայում է գին-որակ ամենագրավիչ համակցության մասին: Մեր սարքավորումները հասանելի են, իսկ նրանց հետ առաջարկվող ծառայությունների փաթեթները` պարզ և հարմար: Մենք կշարունակենք աշխատել սմարթֆոնների տեսականու հետագա ընդլայնման և ծառայությունների զարգացման ուղղությամբ, որպեսզի մեր հաճախորդներին առաջարկենք որակի և հարմարավետության ավելի գրավիչ համակցություն Beeline-ի ծառայություններից օգտվելիս», – նշեց Հայաստանոմ Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ Beeline սմարթֆոնները և պլանշետները եղել են Հայաստանում ամենավաճառվողները նաև 2015 թ. դեկտեմբերին: Մասնավորապես, 2015 թ. դեկտեմբերին Հայաստանում վաճառված պլանշետների մեկ երրորդը կազմում են Beeline պլանշետները:  

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 217 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: