Նոյեմբեր, 2025
November 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Apple-ն հազարավոր iPhone սմարթֆոններ է արգելափակել
08/02/2016 14:58

Apple-ն հազարավոր iPhone սմարթֆոններ է արգելափակել

iPhone 6 և 6 Plus սմարթֆոնների հազարավոր սեփականատերեր բողոքում են “error 53” սխալից, որի պատճառով սմարթֆոնները դադարել են աշխատելուց։

Պարզվել է, որ սխալն առաջացրել է Apple-ը, որն արգելափակում է այն սմաթրֆոնները, որոնք վերանորոգվել են այլ (ոչ Apple-ի) սպասարկման կենտրոններում։ Խոսքը գնում է միայն Touch ID-ի նորոգումների մասին, իսկ արգելափակվում են միայն այն սմարթֆոնները որոնց վրա տեղադրված է iOS 9-ի վերջին թարմացումը։

Apple-ի ներկայացուցիչը հայտնել է, որ արգելափակման պատճառն իրենց մտահոգությունն է օգտատերերի անվտանգությամբ, քանի որ այլ կազմակերպությունների կողմից նոր Touch ID-ի տեղադրման դեպքում համակարգի հետ նոր վավերացում տեղի չի ունենում, ինչն էլ չի երաշխավորում օգտատիրոջ հեռախոսի անվտանգությունը, իսկ նման վավերացման բացակայության դեպքում սմարթֆոնն արգելափակվում է։