Մեկնարկել է Beeline Smart 2 նոր բրենդային սմարթֆոնների վաճառքը
Beeline-ը հայտարարում է Beeline Smart 2 նոր բրենդային սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին: Հեռախոսը գնելու դեպքում բաժանորդին տրամադրվում է «Հարմար» սակագնային փաթեթը և 2 ամիս անվճար բաժանորդագրություն «Ակտիվ» ծառայությանը: Սմարթֆոնի արժեքը 34 900 դրամ է: Այն կարելի է ձեռք բերել նաև ապառիկ տարբերակով 12 ամիս տարաժամկետ վճարման պայմանով:
«Beeline-ը կատարում է հերթական քայլն իր հաճախորդներին առավելագույն հասանելի գնով ժամանակակից սմարթֆոններ առաջարկելու ուղղությամբ: Մեր բրենդային սմարթֆոններն արդեն մի քանի անգամ դարձել են ամենավաճառվողը Հայաստանում, և այս նոր առաջարկով մենք հույս ունենք ևս մեկ անգամ հաստատել առաջատարի մեր դիրքը շուկայի այս սեգմենտում: Դրա համար մեր նոր սմարթֆոնն ունի բոլոր նախադրյալները` գեղեցիկ ձևավորում, ժամանակակից միջուկ և օպերացիոն համակարգ, հարմար և շահավետ սակագնային փաթեթ և, իհարկե, ցածր գին ու ապառիկով ձեռք բերելու հնարավորություն», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline Smart 2 սմարթֆոնն աշխատում է Android 5.1 օպերացիոն համակարգով և հնարավորություն է տալիս օգտագործել երկու SIM-քարտ: Հեռախոսն աշխատում է 3G ցանցում, ունի լավ տեխնիկական բնութագրիչներ, էրգոնոմիկ ձևավորում և երկու տեսախցիկ:
«Ակտիվ» ծառայությանը երկու ամիս անվճար բաժանորդագրությունը ներառում է անվճար զանգեր Beeline ցանցի ներսում, 1GB ծավալով ամսական ինտերնետ առանց արագության սահմանափակման և անսահմանափակ մուտք facebook.com, ok.ru և vk.com սոցիալական ցանցեր։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է