Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Այս տարվա III եռամսյակում աշխարհում շուկա է հանվել 355.2 մլն սմարթֆոն
30/10/2015 22:32

Այս տարվա III եռամսյակում աշխարհում շուկա է հանվել 355.2 մլն սմարթֆոն

IDC վերլուծական ընկերության հերթական եռամսյակային հրապարակման համաձայն այս տարվա երրորդ եռամսյակում վաճառքի է հանվել 355.2 մլն սմարթֆոն, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 6.8%-ով։

Սմարթֆոնների շուկայի համաշխարհային առաջատար է մնում Samsung ընկերությունը։ Այս տարվա երրորդ եռամսյակում հարավկորեական հսկան շուկա է հանել 84.5 մլն սմարթֆոն, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 6.1%-ով։

Երկրորդ հորիզոնականում ամերիկյան Apple-ն է, որի ցուցանիշն աճել է 22.2%-ով և կազմել 48 մլն սմարթֆոն։ Պետք է նշել, որ ռեկորդային վաճառքներ են գրանցել iPhone 6S և iPhone 6S Plus մոդելները՝ թողարկման առաջին շաբաթում 13 մլն։

Երրորդ տեղում է չինական Huawei ընկերությունը, որի վաճառքի ծավալներն աճել են 60.9%-ով և կազմել 26.5 մլն։

Չորրորդ հորիզոնականում է Lenovo-ն: Ընկերությունը երրորդ եռամսյակում շուկա է հանել 18.8 մլն սմարթֆոն, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 11.1%-ով։

Հնգյակը եզրափակում է չինական Xiaomi-ն, որը շուկա է հանել 18.3 մլն սմարթֆոն։ Սա անցյալ տարվա համանման ցուցանիշը գերանցում է 5.6%-ով։

Այլ ընկերությունները շուկա են հանել 159.1 մլն սմարթֆոն, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից պակաս է 2.4%-ով։

2015թ․ III եռամսյակի դրությամբ Samsung-ին բաժին է ընկնում սմարթֆոնների շուկայի 23.8%, Apple՝ 13.5%, Huawei` 7.5%, Lenovo` 5.3%, Xiaomi` 5.2%, այլ՝ 44․8%։