Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Beeline. «Ռուսաստանյան 20» և «Ռուսաստանյան 35» ծառայություններն արդեն հասանելի են հետվճարային համակարգի բաժանորդների համար
22/05/2015 21:20

Beeline. «Ռուսաստանյան 20» և «Ռուսաստանյան 35» ծառայություններն արդեն հասանելի են հետվճարային համակարգի բաժանորդների համար

Beeline-ը տեղեկացնում է, որ  «Ռուսաստանյան 20» և «Ռուսաստանյան 35» ծառայություններն այժմ արդեն հասանելի են նաև հետվճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար։ «Ռուսաստանյան 20» ծառայությունը հնարավորություն է ընձեռում մեկ ամսվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաև ՌԴ ֆիքսված ցանցեր 20 դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 1000 դրամ: Իսկ «Ռուսաստանյան 35» ծառայությունը հնարավորություն է ընձեռում մեկ ամսվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաև ՌԴ ֆիքսված ցանցեր 35 դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 500 դրամ:

«Ռուսաստանյան 20» և «Ռուսաստանյան 35» ծառայությունները միաժամանակ երկու պարզ և հարմար տարբերակ են մեր հաճախորդների համար` կատարելու մատչելի սակագնով զանգեր դեպի Ռուսաստան: Վստահ եմ, որ այս երկու ծառայությունները նույնպես տարածում կգտնեն հետվճարային հաշվարկային համակարգի մեր բաժանորդների շրջանում` հնարավորություն ընձեռելով շփվել Ռուսաստանում գտնվող իրենց մտերիմների և հարազատների հետ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Ռուսաստանյան 20» ծառայությունը կարելի է ակտիվացնել հավաքելով *0050# USSD-հրահանգը, իսկ  «Ռուսաստանյան 35» ծառայությունն ակտիվացնելու համար` *0053# USSD-հրահանգը: Ծառայությունների վճարը գանձվում է ամիսը մեկ անգամ: Բաժանորդը կարող է ցանկացած ժամանակ անջատել ծառայություններից յուրաքանչյուրը` հավաքելով *0051# հրահանգը։ Ծառայությունները տրամադրվում են անժամկետ: Ծառայությունն անջատելու դեպքում հաշիվը կներկայացվի այն ամսվա օրերի քանակին համապատասխան, որի ընթացքում ծառայությունն անջատվել է: «Ռուսաստանյան 20» և «Ռուսաստանյան 35» ծառայությունները չեն կարող ակտիվացվել միաժամանակ։  

«Ռուսաստանյան 20» և «Ռուսաստանյան 35» ծառայությունների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ  Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում, զանգահարելով 0611 անվճար շուրջօրյա հեռախոսահամարին կամ այցելելով www.beeline.am կայք:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: