Նոյեմբեր, 2025
November 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Google Now ծառայությունն այսուհետ կարող է աշխատել նաև այլ հավելվածների հետ
02/02/2015 11:45

Google Now ծառայությունն այսուհետ կարող է աշխատել նաև այլ հավելվածների հետ

Ինչպես տեղեկացնում է Google տեխնոլոգիական ընկերությունը, Google Now «անձնական օգնականը» 35 այլ հավելվածների հետ համատեղ աշխատելու հնարավորություն է տալու: 

Ծառայությունը կարողանալու է Airbnb, Pandora, Shazam, TripAdvisor, eBay, Waze, Duolingo, The Guardian, The Economic Times և մի շարք այլ հավելվածներից ստացված տեղեկատվություն պարունակող ծանուցումներ ուղարկել: Ընկերության աշխատակիցները խոստանում են մոտ ապագայում ընդլայնել վերոհիշյալ հավելվածների ցանկը: 

Օգնականի ծառայության միջոցով համապատասխան հավելվածներից ծանուցումներ ստանալու համար օգտատերերիից պահանջվում է ներբեռնել ինչպես Google Now-ի, այնպես էլ հավելվածների նորագույն տարբերակները: