Նոյեմբեր, 2025
November 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հրապարակվել են WhatsApp-ի նոր գործառույթի սքրինշոթները
02/02/2015 11:09

Հրապարակվել են WhatsApp-ի նոր գործառույթի սքրինշոթները

WhatsApp հաղորդակցման հարթակը սկսել է փորձարկել ձայնային զանգերի նոր ֆունկցիան: Այս մասին տեղեկացնում է Venture Beat-ը՝ հղում անելով օգտատերերից մեկի գրառմանը, որտեղ հրապարակված են նոր գործառույթի սքրինշոթները: Նաև նշվում է, որ ներկա պահին զանգեր կարող են իրականացնել միայն Android 5.0 և օպերացիոն համակարգի ավելի բարձր տարբերակներով աշխատող Nexus 5 սմարթֆոններից օգտվող անձինք:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ նոր ֆունկցիայի փորձարկման փուլը մեկնարկելու է 2015 թվականի սկզբին, իսկ հավելվածի ներսում զանգեր իրականացնելու հնարավորության մասին տեղեկատվությունը հայտնի էր դարձել անցյալ տարվա փետրվարին: