Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Samsung-ը Կորեայում ներկայացնելու է Galaxy Grand Max և Galaxy A7 սմարթֆոնները
30/12/2014 13:10

Samsung-ը Կորեայում ներկայացնելու է Galaxy Grand Max և Galaxy A7 սմարթֆոնները

Կորեական Samsung ընկերությունը մոտ ապագայում ծրագրում է երկու նոր մոդելի սմարթֆոններ ներկայացնել իր հայրենիքում: Առաջինը մետաղական կորպուսով A7 սմարթֆոնն է, որի մասին արդեն բազմիցս խոսել ենք, երկրորդը՝ միանգամայն նոր Galaxy Grand Max մոդելը:

Samsung Galaxy A7-ն ունենալու է FullHD թույլատրությամբ 5,2 դյույմանոց Super AMOLED դիսփլեյ, 2 Գբ օպերատիվ և 16 Գբ ներկառուցված հիշողություն, ինչպես նաև 5 Մպ դիմային և 13 Մպ հիմնական տեսախցիկներ: Սմարթֆոնն աշխատելու է Qualcomm Snapdragon 615 ութ միջուկանի պրոցեսորով: Galaxy A7-ի հաստությունը կազմում է 6,3 մմ, իսկ քաշը՝ ընդամենը 140 գրամ:   

Samsung Galaxy Grand-ը նույնպես 5,2 դյույմանոց դիսփլեյ է ունենալու, սակայն այս մոդելում Super AMOLED-ի փոխարեն օգտագործվելու է TFT տեխնոլոգիան, իսկ էկրանի թույլատրությունը կազմելու է 1280×720 պիքսել: Սարքն աշխատելու է 1,2 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ պրոցեսորով, հագեցած է լինելու 1,5 Գբ օպերատիվ և 16 Գբ ներկառուցված հիշողությամբ: Տեսախցիկների թույլատությամբ Galaxy Grand-ը ոչնչով չի տարբերվում A7 մոդելից, իսկ ինչ վերաբերում է սմարթֆոնի հաստությանը, ապա այն համեմատաբար ավելի հաստ է՝ 7,9 մմ: 

Նշենք, որ երկու սմարթֆոններն էլ աշխատում են Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով: Թողարկման հստակ ամսաթիվն առայժմ հայտնի չէ: