Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Samsung-ը աուտիզմով հիվանդ երեխաներին օգնելու նպատակով հատուկ հավելված է թողարկել
23/12/2014 23:21

Samsung-ը աուտիզմով հիվանդ երեխաներին օգնելու նպատակով հատուկ հավելված է թողարկել

Վերջին տարիների ընթացքում նոր տեխնոլոգիաների կիրառումը զգալիորեն խթանեց աուտիզմի դեմ պայքարի նոր միջոցների ստեղծումը: Ստեղծվեցին, օրինակ, բջջային խաղեր, որոնք այդ հիվանդությամբ տառապող երեխաներին օգնում են զարգացնել շրջակա միջավայրում ինքնադրսևորվելու ունակությունը: 

Այս խնդրի կողքով անտարբեր չի անցել նաև հարավկորեական Samsung ընկերությունը, որը ներկայացրել է Look AT Me Android-հավելվածը: Այն նախատեսված է աուտիզմով տառապող երեխաներին օգնելու համար: Ծրագրավորողների խոսքեով՝ Look At Me-ն օգնում է երեխաներին շրջապատի մարդկանց հետ տեսողական կոնտակտ պահպանել: 

Հավելվածի մշակման գործընթացում մասնակցություն են ունեցել մի խումբ բժիշկներ ու փորձառու մասնագետներ: Օգտագործվող լուսանկարները, դեմքերի ճանաչման տեխնոլոգիան ու հատուկ խաղերը աուտիզմով հիվանդ երեխաներին օգնում են հասկանալ զրուցակցի էմոցիաներն ու արձագանքել դրանց: 

Նշենք, որ Look At Me հավելվածը կարելի է ձեռք բերել Google Play առցանց խանութում: