Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Թողարկվել է Sony Experia Z4-ի առաջին գովազդային տեսահոլովակը
23/12/2014 12:48

Թողարկվել է Sony Experia Z4-ի առաջին գովազդային տեսահոլովակը

Sony ընկերությունը պաշտոնապես հայտարարել է Consumer Electronics Show (CES) 2015 ցուցահանդեսին իր մասնակցության մասին և թողարկել է տեսանյութ, որտեղ հինական շեշտն, ըստ երևույթին, դրված է Experia Z4 սմարթֆոնի վրա: 

Եթե հավատանք տեսահոլովակի բովանդակությանը, ապա Sony-ն հեղափոխական սմարթֆոն է պատրաստվում ներկայացնել: Ուշադրություն դարձնելով բոլոր ակնարկներին՝ կարելի է ենթադրել, որ Experia Z4-ն աշխատելու է Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով (կրկնվող 5-երն ու սառնաշաքար կոնֆետով աղջիկը), ունենալու է դիմային որակյալ բարձրախոսներ (ձայնային ալիքները), բարձր թույլատրությամբ որակյալ դիսփլեյ (խայտաբղետ քամելեոնը) և Snapdragon 810 պրոցեսոր (ուրիշ ի՞նչ նշանակություն կարող է ունենալ պատի վրա արտացոլված վիշապի շողքը):