Մայիս, 2025
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Facebook-ում սթիքերների միջոցով որոնում կգործարկվի
19/12/2014 14:07

Facebook-ում սթիքերների միջոցով որոնում կգործարկվի

Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, Facebook սոցիալական ցանցը սկսում է գործարկել սթիքերների միջոցով որոնման ծառայությունը: Այն գործելու է ինչպես վեբ, այնպես էլ բջջային տարբերակներով: 

Սթիքերների միջոցով որոնումն իրականացվելու է չաթում և մեսենջերում առկա սմայլի պատկերակի միջոցով: Հավանաբար, այն առաջարկելու է թեմատիկ դասակարգումներ, օրինակ՝ «ուրախ», «տխուր», «աշխատող» և այլն: Ներկա պահին նոր ծառայությունը ոչ բոլոր օգտատերերին է հասանելի, բացի այդ, սոցիալական ցանցն առայժմ պաշտոնապես այն չի ներկայացրել: 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Facebook-ը գործարկեց հրապարակումների միջոցով որոնման ծառայությունը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: