Հունիս, 2025
June 2025
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Facebook-ի նոր հավելվածը թույլ չի տա ալկոհոլի ազդեցության տակ հրապարակումներ անել
15/12/2014 12:33

Facebook-ի նոր հավելվածը թույլ չի տա ալկոհոլի ազդեցության տակ հրապարակումներ անել

Facebook ընկերության Artificial Intelligence Research Lab հետազոտական լաբորատորիան հավելված է մշակում, որը նախատեսված է ալկոհոլի ազդեցության տակ օգտատերերի հրապարակումները կանխելու համար: Թվային օգնականը նախևառաջ պարզելու է տվյալ պահին մարդու վիճակը: 

Ամենայն հավանականությամբ, հավելվածի նախնական տարբերակը լուսանկարների հետ է աշխատելու: Այն պարզելու է՝ արդյո՞ք բեռնված լուսանկարում պատկերված անձը հարբած է, թե ոչ, այնուհետև հարցնելու է, թե արդյո՞ք օգտատերը ցանկանում է հրապարակել տվյալ լուսանկարը: 

Լաբորատորիայի ղեկավար Յան Լեկունի խոսքերով՝ հավելվածն իր հարցը ձևակերպելու է մոտավորապես այս տեսքով. «Ձեր հրապարակումը բոլորին հասանելի է լինելու: Համոզվա՞ծ եք, որ ցականում եք, որ Ձեր մայրը կամ ղեկավարը տեսնեն այն»:

Facebook-ի այս մտահղացմանը ոչ բոլորն են հավանություն տվել: Quartz հրատարակչությունում, օրինակ, ենթադրել են, որ դեմքերի ճանաչումն օգտագործվելու է թիրախայի գովազդ ձևավորելու նպատակով:

Լրահոս