Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Wakie. Հավելված, որը թույլ կտա արթնացնել անծանոթ մարդկանց
12/12/2014 11:23

Wakie. Հավելված, որը թույլ կտա արթնացնել անծանոթ մարդկանց

Wakie-ն «հասարակական զարթուցիչ» է, որը հնարավորություն է տալիս արթնացնել անծանոթ մարդկանց, ինչպես նաև արթնանալ անծանոթ մարդկանց զանգերից: Ի սկզբանե հավելվածը նախատեսված էր միայն Android և Windows Phone սարքերի համար, իսկ այժմ հասանելի է նաև iOS տարբերակը:

Նախագծի համահիմնադիրն ու Գլխավոր տնօրենը հայազգի Հրաչիկ Աջամյանն է: Վերջինիս խոսքերով՝ Wakie-ն ստեղծվել է այն մարդկանց համար, ովքեր առավոտյան դժվարությամբ են արթնանում և տանել չեն կարողանում իրենց զարթուցչի ձայնը: Դրա փոխարեն հավելվածն առաջարկում է ամեն առավոտ արթնանալ անծանոթ մեկի զանգից, ում հետ մեկ րոպե տևողությամբ զրույցը կօգնի «ուշքի գալ» և առույգ լինել ողջ օրվա ընթացքում: Նույն սկզբունքով Դուք ևս կարող եք զանգել և արթնացնել այն «անծանոթներին», ովքեր օգտվում են Wakie-ի ծառայություններից: Բանն այն է, որ երբ մարդը փորձում է պատասխանել տարատեսակ հարցերի և միաժամանակ սիրալիր լինել, ուղեղն սկսում է ակտիվանալ և ավելի արագ աշխատել, իսկ զրույցից հետո քնելու ցանկություն այլևս չի լինում: 

Եթե ցանկանում եք օրը սկսել ժպիտով, ապա ներբեռնեք Wakie-ն և շրջապատեք Ձեզ կենսուրախ մարդկանցով: