Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Բանկ Հայաստանը մեկնարկում է իր Մոբայլ բանկ հավելվածը
28/11/2014 15:51

ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Բանկ Հայաստանը մեկնարկում է իր Մոբայլ բանկ հավելվածը

Էյչ-Էս-Բի-Սի-ն իր հայաստանյան հաճախորդների համար մեկնարկել է մրցանակի արժանացած Մոբայլ Բանկ հավելվածը, որը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների և պլանշետների համար: 

Էյչ-Էս-Բի-Սի մոբայլ բանկ հավելվածը վերջերս «Global Finance» ամսագրի կողմից ճանաչվել է «Լավագույն մոբայլ բանկ հավելված»-ը: Ընդհանուր առմամբ հավելվածը ներբեռնվել է ավելի քան հինգ միլիոն անգամ և հաճախորդների կողմից օգտագործվում է ավելի քան 25 երկրում՝ Հայաստանը ներառյալ:

Էյչ-Էս-Բի-Սի մոբայլ բանկ հավելվածը նորարար լուծում է, որը առկա ինտերնետային բանկային ծառայությունները հաճախորդների համար հասանելի է դարձնում նաև սմարթֆոններին և պլանշետներին հարմարեցված տարբերակով: Էյչ-Էս-Բի-Սի-ի հաճախորդները, ովքեր օգտագործում են iOS կամ Android օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսներ և պլանշետներ, այժմ կարող են իրականացնել գրեթե բոլոր այն բանկային գործարքները, որոնք հասանելի են համակարգչի միջոցով ինտերնետային բանկային ծառայությունից օգտվելիս: Մոբայլ բանկ հավելվածի միջոցով օգտատերերը կարող են կատարել հետևյալ գործողությունները՝  

  • Մուտք գործել իրենց հաշիվ աշխարհի ցանկացած կետից
  • Ստուգել հաշվեկշիռը և կատարված վերջին 90 գործարքները 
  • Բացել ժամկետային ավանդներ
  • Կատարել կրեդիտ քարտի և վարկի վճարումներ
  • Փոխանցումներ կատարել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում առկա հաշիվների միջև
  • Փոխանցումներ կատարել Հայաստանի տարածքում և արտերկիր
  • Ուղարկել և ստանալ հաղորդագրություններ:
 
Հավելվածն ունենալու է հետագա թարմացումներ և պարբերաբար լրացվելու է նոր հնարավորություններով: Մոբայլ բանկ հավելվածն Էյչ-Էս-Բի-Սի-ի հերթական ներդրումն է թվային տեխնոլոգիաներում և ծառայություններում, որը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին իրենց ֆինանսական միջոցները կառավարել մասնաճյուղերում, առցանց, հեռախոսով, ինչպես նաև բջջային սարքերով:  
 

Էյչ-Էս-Բի-Սի մոբայլ բանկ հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է լինել Էյչ-Էս-Բի-Սի-ի ինտերնետային բանկային ծառայության օգտատեր: Ինտերնետային բանկային ծառայություններին կարելի է գրանցվել՝ այցելելով www.hsbc.am կայքը, ծանոթանալ ծրագրի ցուցադրական տարբերակին և ներբեռնել այն հետևյալ հղումով՝ https://www.hsbc.am/1/2/am/en/personal/mobile-banking: Հավելվածը կարելի է ներբեռնել App Store և Google Play հարթակներից: