Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Skype-ն Android սմարթֆոններում գործարկել է «լողացող պատուհանի» ֆունկցիան
27/11/2014 15:20

Skype-ն Android սմարթֆոններում գործարկել է «լողացող պատուհանի» ֆունկցիան

Skype-ը մի քանի թարմացում է առաջարկում իր Android օգտատերերին, որոնցից կարևորագույնը սմարթֆոններում «լողացող պատուհանի» ֆունկցիայի գործարկումն է: Մոտավորապես մեկ տարի առաջ այն հայտնվել էր պլանշետներում, սակայն ավելի փոքր սարքերում երկար ժամանակ հասանելի չէր: 

Նոր ֆունկցիան հնարավորություն է տալիս զրույցի ընթացքում փոքրացնել խոսակցի նկարը և միաժամանակ այլ հավելվածներ բացել: Skype-ի Android տարբերակի ծրագրավորողների հավաստմամբ՝ թարմացումները զգալիորեն կարագացնեն չաթը բացելու գործընթացը: Բացի այդ, Android օգտատերերն այսուհետ կկարողանան նկարներ ստանալ նաև iOS սարքերից: 

Skype-ի նորացված տարբերակը շուտով հասանելի կլինի Google Play առցանց խանութում: