Օգոստոս, 2025
August 2025
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
LG AKA. էմոցիոնալ սմարթֆոններ
12/11/2014 13:05

LG AKA. էմոցիոնալ սմարթֆոններ

Առաջիկա օրերին Հարավային Կորեայում կմեկնարկի LG AKA սմաթֆոնների վաճառքը: 

Նոր մոդելն ունի 1280х720 պիքսել թույլատրությամբ 5 դյույմանոց էկրան, 1.5 Գբ օպերատիվ, 16 Գբ ներկառուցված հիշողություն, 2.1 Մպ դիմային և 8 Մպ հիմնական տեսախցիկներ, հագեցած է Bluetooth, Wi-Fi, NFC մոդուլներով և աշխատում է 1.2 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ պրոցեսորով: Որպես ծրագրային միջուկ օգտագործվել է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգը: 

Սարքի առանձնահատկությունը կայանում է կորպուսի հետևի հատվածում գտնվող  անիմացիոն աչքերում, որոնց արտաքին տեսքը փոփոխվում է՝ կախված նրանից, թե ինչպես է օգտագործվում սմարթֆոնը, ինչ երաժշտություն է լսում օգտատերը և ինչ հավելվածներ են գործարկվում: 

Էմոցիոնալ սմարթֆոնի առանձնահատկություններին ծանոթանալու համար առաջարկում ենք դիտել ներկայացված տեսանյութը: